Արա Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Վարդանի Վարդանյան (դեկտեմբերի 16, 1977), «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2009 թվականի մայիսից 2018 թվականը[1]։
Արա Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1977 (46 տարեկան) |
Կրթություն
խմբագրել- 1984-1994 թթ. – Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոց, ք.երևան,
- 1994-1995 թթ. - Վինթերսեթ միջնակարգ դպրոց, ավագ դասարան, ԱՄՆ,
- 1994-1999 թթ. – Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան, ք. Երևան,
- 2000 թ.- Հունական արտաքին առևտրի վարչություն՝ «Ժամանակակից ձեռնարկությունը միջազգային մրցակցային միջավայրում» ուսումնական ծրագիր, Աթենք, Հունաստան
- 2001 թ. – «Ձեռնարկությունների ցանցի կառավարում» վկայագրի ծրագիր, Դելի, Հնդկաստան,
- 2002 թ. – «ԱՀԿ-ում տարաձայնությունների հարթման կոնցեպցիան» ուսումնական ծրագիր, Վիեննա, Ավստրիա,
- 2003 թ. – «Ճապոնիայի տնտեսական հրաշքը» ուսումնական ծրագիր, Տոկիո, Ճապոնիա,
- 2003 թ. – «Առևտրային բանակցությունների միջոցներ» ԱՀԿ տարածաշրջանային կենտրոն, Վիեննա, Ավստրիա,
- 2003 թ. – Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության ուսումնասիրության հարցերով ուսուցման ծրագիր, Պրահա, Չեխիայի Հանրապետություն,
- 2003 թ. – Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության ուսումնասիրության հարցերով ուսուցման ծրագիր, Վարշավա, Լեհաստան
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1994 թ.- Հայներարտբանկի վարկավորման և միջազգային բաժնի փորձագետ,
- 1995 թ. - Sayboly International Company ընկերություն, գործադիր քարտուղար,
- 1996 թ.- «Տեխնիկական աջակցություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը» ծրագրի փոխտնօրեն,
- 2000-2002 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության միջազգային կազմակերպությունների (ՀԲ, ՄԱՀ, ՄՆԶԳ, ՄԱԿ և այլն) հետ համագործակցության բաժին, առաջատար մասնագետ,
- 2002-2004 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ԱՀԿ և ԵՄ հարցերի բաժանմունքի Եվրամիության հետ հարցերի բաժնի պետ,
- 2004-2006 թթ. - «Հայաստան» համահայկական հիմնադրամի արտաքին հարաբերությունների բաժնի պետ,
- 2006-2008 թթ. - «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն,
- 2008-2009 թթ. - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնակատար,
- 2009-2018 թթ․ - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն
Պարգևներ
խմբագրել- Երախտագիտության մեդալ (2015)[2]
Քրեական հետապնդում
խմբագրելԱրա Վարդանյանին 2018 թվականի ամռանը մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու հոդվածով և նրա նկատմամբ գրավ է կիրառվել։ 2019 թվականի հոկտեմբերին, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը Վարդանյանի մասնակցությամբ հափշտակության նոր դեպք է բացահայտել Վարդանյանի մեղադրանքը լրացվել և փոփոխվել է[3]։ Համաձայն լրացման և փոփոխության, Վարդանյանը մեղադրվում է յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեջ։ Վարդանյաննը գտնվում է ազատության մեջ գրավի դիմաց[4][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի». Sputnik Armenian. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Ա. Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ««Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». archive.ph. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Կալանավորվել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.