Արա Գոչունյան

հայ խմբագիր, հասարակական գործիչ

Արա Սարգսի Գոչունյան (մարտի 13, 1973(1973-03-13), Ստամբուլ, Թուրքիա), հայ խմբագիր, հասարակական գործիչ։

Արա Գոչունյան
Ծնվել էմարտի 13, 1973(1973-03-13) (51 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունխմբագիր

Կենսագրություն խմբագրել

Արա Գոչունյանը ծնվել է 1973 թվականի մարտի 13-ին Ստամբուլում։ 1995 թվականին ավարտել է Ստամբուլի Գալաթասարայի լիցեյը, 1995-1996 թվականներին սովորել Ստամբուլի համալսարանի ֆրանսերեն լեզվի և գրականության բաժնում։ 1992 թվականից աշխատում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրությունում, 1996 թվականից՝ գլխավոր խմբագիր[1]։

Գոչունյանն իր հեղինակային՝ «Օրակարգի նյութերը» սյունակում հրապարակում է նաև հարցազրույցներ հայ ականավոր մտավորականների, արվեստագետների ու հասարակական գործիչների հետ՝ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների և ազգային ինքնության հարցերի շուրջ։

1996-1998 թվականներին եղել է Արմենպրեսի թղթակիցը Ստամբուլում։ Գոչունյանը Թուրքիայում հայ-թուրքական հակամարտությունների մեկնաբանն է ու գլխավոր փորձագետը։ Նրա տեսակետներն ու վերլուծությունները հիշյալ հարցի վերաբերյալ տպագրվում են Հայաստանի և Սփյուռքի, նաև Թուրքիայի ԶԼՄ-ներում։ Որպես «Ժամանակի» հատուկ ներկայացուցիչ՝ մասնակցում է համահայկական բոլոր կարևոր իրադարձություններին Հայաստանում և արտերկրում։

Թուրքիայի ժուռնալիստների միության (1999) և ՀԺՄ (2004) անդամ։

2009 թվականին արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և ՀԺՄ-ի «Աշխարհի հետ մեր ինքնությամբ» մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։