Արա Բ Կարդոս (մ.թ.ա. 1743-1725), հայոց 9-րդ թագավորը, Արա Գեղեցիկի որդին։

Արա Բ Կարդոս
Ծնվել էմ. թ. ա. 1743
Մահացել էմ. թ. ա. 1725

Կենսագրություն խմբագրել

Արա Բ թագավորի մասին տեղեկությունները հիմնականում ցրված են Մովսես Խորենացու երկի մի քանի գլուխներում.

  Արայի (Արա I Գեղեցիկի[1] մասին այսքանը բավական է կարճառոտ հիշատակել։ Նա տարիներ ապրելով ծնավ Կարդոսին (Արա II Կարդոսին[2], «Արայան Արա (Արա II Կարդոս[2] սա մեր Արայի (Արա I Գեղեցիկի[1] որդին է, որին Շամիրամը Արա կոչեց և մեր աշխարհի վերակացության գործը նրան հավատաց»[3], «Իսկ Շամիրամը դեռ իր կենդանության ժամանակ Արայի (Արա I Գեղեցիկի[1] որդուն, որ ծնած էր նրա սիրելի կնոջից` Նվարդից և տասներկու տարեկան երեխա էր մնացել Արայի մահվան ժամանակ, դեպի Արա Գեղեցիկը տածած սիրո պատճառով նրա անունով կոչում է Արա և նշանակում է մեր աշխարհի գլխավոր՝ սրտանց նրան վստահելով. և ասում են, թե նա պատերազմում Շամիրամի հետ մեռավ[4]  

«Հայ ժողովրդի ռազմական տարգրքում» նշվում է.

  …Շամիրամի արկածախնդրության տապալումից, կրած կորուստներից և հատկապես իրենց սիրելի արքայի զոհվելուց հետո հայերը լցված էին վրերժխնդրությամբ։ Ընդ որում հասկանալի էր, որ իրական մեղավորը ոչ այնքան Ասորեստանն էր, թեև վերջինիս մեղքի բաժինն էլ էր հսկայական, այլ` Բաբելոնը։ Արդյունքում զոհված արքայի որդին` Հայոց թագավորության նոր արքա հռչակված Արա II Կարդոսը, մարտական գործողություններ սկսեց հենց Բաբելոնի դեմ[5]։  

Այդ իրադարձությունը նշված գրքում անվանված է Հայ-բաբելոնյան II պատերազմ (մ.թ.ա. 1742-1711)։

Սկիզբ առան իրադարձություններ, որոնք համաշխարհային պատմական ավանդույթը ավանդաբար կապվում են սեմական տարբերակում «կաս(շ)ու» անվանվող էթնիկական խմբի հետ։ Ավանդաբար ընդունված է կիրառել անվան հենց այս տարբերակը, թեև առավել ճշգրիտ է կիրառել «Կարդու» անվանումը, ինչպես տվյալ էթնիկական խումբը ինքն է անվանել իրեն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 մ.թ.ա. 1769-1743
  2. 2,0 2,1 մ.թ.ա. 1743-1725
  3. Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 19
  4. Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 20
  5. «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1», էջ 28
  6. Մովսիսյան Ա. Ե., Հայոց , էջ 20