Արարատ ռազմավարագիտական կենտրոն
Արարատ ռազմավարագիտական կենտրոն, Հայաստանում գործող գիտահետազոտական կազմակերպություն։ Կենտրոնի ղեկավարն է պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը։
Արարատ ռազմավարագիտական կենտրոն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2006 |
Գլխավոր քարտուղար | Արմեն Այվազյան |
Կայք | ararat-center.org |
Նպատակներ և խնդիրներ
խմբագրելԻնչպես նշված է կենտրոնի պաշտոնական կայքում, կազմակերպության նպատակներն ու խնդիրները հետևյալն են[1].
- Վերլուծել միջազգային քաղաքականության` Հայաստանի շահերի վրա ազդող երևույթները և ըստ այդմ էլ որոշել մեր ազգային անվտանգության կարիքներն ու պահանջները։
- Օգտակար լինել և´ որոշում ընդունողների, և´ հասարակության համար` բացահայտելով ու քննելով Հայաստանի անվտանգության յուրահատուկ իրադրությունը` իր մանրամասնություններով և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով հանդերձ։
- Չեզոքացնել միջազգային ասպարեզում ադրբեջանա-թուրքական լայնամասշտաբ քարոզչությունը, հետևողականորեն և անընդհատ քարոզել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տեսակետները, ընդ որում` արտասահմտնյան ունկնդրին առավել ընդունելի մատուցման եղանակներով։
- Հայ սպաների և կուրսանտների տեսական պատրաստության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված տեղեկատվական, հրատարակչական ու թարգմանական գործունեությունը, այդ թվում` ծանոթացումը դասական և նորագույն ռազմական տեսություններին ու զարգացումներին։
- Ռազմահայրենասիրական գաղափարների և ավանդույթների քարոզումը Հայաստանում և սփյուռքում` հատկապես աճող սերնդի շրջանում։
- Հայաստանի` պոտենցիալ ագրեսորին զսպելու և հետ պահելու ինքնուրույն կարողությունների վերլուծումը։
- Այլ պետությունների բանակների կառուցվածքի, կանոնադրության և զինծառայության պայմանների համեմատական ուսումնասիրություններ. այդ բանակների փորձի և մոդելի զանազան տարրերը Հայաստանում կիրառելու նպատակահարմարության մանրամասն պատճառաբանված հետազոտությունները։
- Հայկական բանակի հետագա բարելավմանն ուղղված պատճառաբանված առաջարկությունները։
- Տարածաշրջանի պետությունների և Մեծ Մերձավոր Արևելքում շահեր ունեցող այլ տերությունների զինված ուժերի և նրանց ռազմական հայեցակարգերի վերլուծումները։
- Ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների վերլուծությունը։
- Արցախի հայկականությունը փաստող պատմաիրավական համապարփակ թղթապանակի կազմումը։
- Արցախի ազատագրության վերլուծումը ըստ միջազգային իրավունքի ինքնորոշման ու ինքնապաշտպանության մասին հիմնարար դրույթների։
- Արցախի և Նախիջևանի պատմական ժողովրդագրության ուսումնասիրությունը։
- Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը Հայոց զինված ուժերի և ռազմարվեստի պատմության հետազոտումը։
- Հայաստան-Սփյուռք համագործակցության հզորացմանը նպաստող լուծումների որոնումը և համազգային միացյալ հայեցակարգի մշակումները։
- Ռազմավարությանն ու անվտանգությանը վերաբերող դասական և ժամանակակից գրականության հայերեն թարգմանությունները և դրանց հրատարակումը։
- Ռազմավարագիտության և անվտանգության տերմինների հայերեն բացատրական և եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) բառարանների ստեղծումը։