Արարատ Գերեզմանատուն


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)

Արարատ Մասիս Հայկական Գերեզմանատուն, սովորաբար հայտնի է որպես Արարատի գերեզմանատուն, հայկական գերեզմանատուն Ֆրեզնոյում, Ֆրեզնոյի շրջան, Կալիֆորնիա։ Հիմնադրվել է 1885 թվականին և շարունակում է գործել Ֆրեզնոյի հայ համայնքի կողմից։ Այն գործում է արդեն մեկ դար։

ՊատմությունԽմբագրել

Արարատ գերեզմանատունը հիմնադրվել է 1885 թվականի դեկտենբերի 25-ին, Մովսէս Ջ եկեղեցին տրամադրում է տարածք Ֆրեզնոյի հայ համայնքի համար[1][2]։

1919 թվականի հունիսի 9-ին, հիմնադրվել է Արարատ գերեզմանատան ասոցիացիան[3][4]: 1930 թվականին հրդեհից ոչնչացվել է շատ գրառումներ Արարատի գերեզմանատան մասին[5]: 1956 թ. ասոցիացիայի ջանքերով, գերեզմանատունը ընդլայնվել է և ձեռք բերել երկու ակր հողատարածք գերեզմանատան կողքին[5]: 1969 թ.-ին հետագա ընդլայնում էր եղել, և գերեզմանատունը վերանվանվել Արարատ Մասիս գերեզմանատուն[4][5]։

Գերեզմանատունը առանձնանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանով։ Հուշարձանը ներառում է զոհվածների ոսկորներ անհայտ զոհերի հիշատակին, որոնք բերվել են Դեր Զորից, Սիրիա[5]։

Թաղված անձինքԽմբագրել

  • Վիկտոր Մաղաքյան (1915–1977)[6]։
  • Անդրանիկ Օզանյան (1865–1927), Հայ ռազմական գործիչ, Ֆիդայի[7]։
  • Ալմա Ռուբենս (1897–1931), Դերասանուհի[8]։
  • Լուսի Սարոյան (1946–2003), Դերասանուհի[8]։
  • Վիլյամ Սարոյան (1908-1941), դրամատուրգ և գրող[8]։
  • Սողոմոն Թեհլերյան (1896–1960), Հայոց ցեղասպանության վրիժառու, սպանել է Թալեաթ Փաշային[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Արարատ հայկական գերեզմանատուն»: Փուչիգյաների Ընտանեկան պատմություն և Ծագում։ Վերցված մարտի 19, 2013:
  2. «Ֆրեզնոյի Փոքրիկ Հայաստան» Archived 2010-06-15 at the Wayback Machine. Հայ համայնք Ստացված մարտի 19, 2013 թ.
  3. Greer, Rebecca F. (1995). Armenian Cemeteries: Ararat and Masis Ararat Cemeteries, Fresno, Fresno County, California. Fresno Genealogical Society. Retrieved 2013-03-29.
  4. 4,0 4,1 Փանոսեան, Սարգիս (հունվարի 11, 2013 թ.): Ֆրեզնոյի Արարատ Եվ Մասիս Գերեզմանատուն. Ասպարեզ (հայերեն): Վերցված մարտի 20, 2013:
  5. 5,0 5,1 5,2 Bulbulian, Berge (2000). The Fresno Armenians : history of a diaspora community. Fresno, CA: Press at California State University, Fresno. ISBN 9780912201351.
  6. Capt Victor "Transport" Maghakian at Find a Grave
  7. Holding, Nicholas. Bradt Armenia: With Nagorno Karabagh (3rd ed. ed.). Chalfont St. Peter, Bucks: Bradt Travel Guides. p. 121. ISBN 9781841623450.
  8. 8,0 8,1 8,2 Find a Grave, Ararat Cemetery famous names
  9. «Սողոմոն Թէհլիրեանի Յուշարձանի Պատմականը»: Ասպարեզ (հայերեն): 9 Հունվար 2012 Ստացված 21 Փետրվար 2014.

Արտաքին հղումներԽմբագրել