Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Հմայակի Մելքոնյան (1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։

Արամ Մելքոնյան
Ծնվել է1962
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Կրթություն խմբագրել

  • 1980-1984 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։
  • 1987-1990 թթ. - սովորել և ավարտել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Կրտսեր գիտաշխատող։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1984-1987 թթ. – աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում որպես ավագ տնտեսագետ։
  • 1990-1991 թթ. - Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
  • 1991-1996 թթ. - աշխատել է ՀՀ հարկային պետական տեսչությունում որպես գլխավոր մասնագետ, վերլուծության բաժնի պետ, շահութահարկի բաժնի պետ, ամփոփ ծրագրերի բաժնի պետ։
  • 1996-1997 թթ. – աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում որպես սոցիալ-տնտեսական հարցերի փորձագիտական ծառայության ղեկավար։
  • 1997-1998 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-օպերատիվ հարցերի նախարարի տեղակալ։
  • 1998-2002 թթ. – ՀՀ նախագահի օգնական։
  • 2002-2003 թթ. - աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում որպես տնտեսագիտական վարչության պետ։
  • 2003-2007 թթ. – ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ։
  • 2007 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
  • 2009 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ[1]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել