Արամայիս Միրզոյան
հայ ազատամարտիկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Աշոտի Միրզոյան (դեկտեմբերի 24, 1962, Գորիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ - նոյեմբերի 24, 1988, Որոտան, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Արամայիս Միրզոյան | |
---|---|
դեկտեմբերի 24, 1962 - նոյեմբերի 24, 1988 (25 տարեկան) | |
Ծննդավայր | Գորիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ |
Մահվան վայր | Որոտան, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1962 թվականի դեկտեմբերի 24-ին, Գորիսում (ներկայումս՝ Սյունիքի մարզ)։ Աշխատում էր Գորիսի «Ավանգարդ» պետական տնտեսությունում որպես վարորդ։ Ապրում էր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Գորիսում[1]։
Զոհվել է 1988 թվականի նոյեմբերի 24-ին Գորիսի շրջանի Որոտան բանավանում, ադրբեջանցու գնդակից։ Թաղված է Գորիսի գերեզմանոցում[1]։