Արահետ (թերթ)

պարբերական

«Արահետ», գրական-գեղարվեստական պարբերաթերթ։

Արահետ
Տեսակպարբերական
Հիմնադրվել է1975

Պատմություն խմբագրել

Ֆրանսահայ գրողների ընկերակցության պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1975-86 թվականներին Փարիզում (1975-ին՝ «Տեղեկատու»)։ Տնօրեններ՝ Շահան Էլեկյան, Կարիկ Պասմաճյան, Ավետիս Ալիքսանյան, խմբագիր՝ Սարգիս Քեչյան (Զանգու)։ Տպագրել է ժամանակակից հայ, մասնավորապես՝ ֆրանսահայ հեղինակների գործեր, էջեր հայ դասական գրականությունից, անդրադարձել գրական աշխարհի նորություններին, լուսաբանել ընկերակցության առօրյան։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։