Արագածոտն առողջավայր, առողջավայր ՀՀ Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևելյան լանջին, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա, Երևանից հյուսիս-արևելք։

Կլիմա խմբագրել

Կլիման բարեխառն լեռնային է, ամառը՝ չափավոր տաք, ձմեռը՝ երկարատև, կայուն ձնածածկույթով։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 15-18 °C է, հունվարին՝ -5°-ից -10 °C։

Բուժիչ գործոններ խմբագրել

Բուժիչ գործոնն Է բարձրլեռնային կլիման, բուժման եղանակները՝ օդաարևաբուժությունը, բուժական մարմնամարզությունը, զբոսանքները, խաղերը։ Գործում են «Արագած» և «Օշական» մանկական առողջարանները և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։