Ատրակտանտներ (լատ.՝ attraho – հրապուրել), բնական կամ սինթետիկ նյութեր, հրապուրում են կենդանիներին, հատկապես՝ միջատներին, խթանում նրանց սննդառությունը (սննդային ատրակտանտներ), ձվադրումը, առանձնյակների միացքավորումն ու զուգավորումը (սեռական ատրակտանտներ)։

Սեռական ատրակտանտների (սինթետիկ և էգ միջատներից արտազատված) օգտագործումը թույլ է տալիս կանխատեսել անհրաժեշտ միջոցներն ու ժամկետները դրանց դեմ պայքարելու համար։ Վնասատուների փոքր քանակների դեպքում այդպիսի ատրակտանտներն օգտագործում են նրանց զանգվածը որսի և ապակողմնորոշման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։