«Ատտիկ», քիմիական պատրաստուկ, սնկասպան։ Ազդող նյութը՝ դիֆենոկոնազոլ+ցիպրոկոնազոլ։

Թողարկում

խմբագրել

Ատտիկ քիմիական պատրաստուկը թողարկվում է 30+6,3 գ/լ խտությամբ նյութի ձևով։

Կիրառություն

խմբագրել

Ատտիկ քիմիական պատրաստուկը կիրառվում է ցորենի փոշեմրիկի, քարամրիկի, սեպտորիոզի, հելմինթոսպորիոզի և այլնի դեմ՝ ախտահանումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/տ)՝ աշնանացան ցորենի հիվանդությունների (փոշեմրիկ, քարամրիկ, սեպտորիոզ, հելմինթոսպորիոզ, ֆուզարիոզ, սերմերի բորբոսնում) համար՝ 1,0, գարնանացան ցորենի (փոշեմրիկ)՝ 1,0, (քարամրիկ, սեպտորիոզ, հելմինթոսպորիոզ, ֆուզարիոզ, սերմերի բորբոսնում)՝ 0,75–1,0, գարնանացան գարու (փոշեմրիկ, կեղծ փոշեմրիկ)՝ 1,5, (քարամրիկ, ցանցանման բծավորություն, սերմերի բորբոսնում)՝ 1,0, (հելմինթոսպորիոզ, ֆուզարիոզ)՝ 0,75–1,0, աշնանացան գարու (փոշեմրիկ, քարամրիկ, կեղծ փոշեմրիկ, ցանցանման բծավորություն, հելմինթոսպորիոզ, ֆուզարիոզ, սերմերի բորբոսնում)՝ 1,0:

Ախտահանում

խմբագրել

Ատտիկ քիմիական պատրաստուկի ախտահանումը կատարում են ցանքից առաջ, առավելագույնը 1 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։