Ատամնաբույժի միջազգային օր

Ատամնաբույժի միջազգային օր (անգլ.՝ International Day of dentist), ատամնաբույժների և ատամի բժիշկների պրոֆեսիոնալ տոն, որը նշվում է ամբողջ աշխարհում ամեն տարի փետրվարի 9-ին։

Ատամնաբույժի միջազգային օր
անգլ.՝ International Day of dentist

Տեսակտոն

Պատմություն և տոնակատարություն խմբագրել

Չնայած նրան, որ ստոմատոլոգիան բժշկության ամենահին ճյուղերից մեկն է (պեղումների արդյունքում Պակիստանի Բելուջիստան նահանգում հայտնաբերել են մ.թ.ա. 7-5.5 հազար տարիների ընթացքում բնակվող մարդկանց մնացորդները, որոնց ատամներին գրեթե իդեալական անցքեր են եղել 1-3 մմ տրամագծով և մինչև 3,5 մմ խորությամբ), ատամնաբույժի օրը համեմատաբար երիտասարդ մասնագիտական տոն է[1]։ Ատամնաբույժի միջազգային օրվա տոնակատարությունը պատահական չէր ընտրվել։ Ատամի բժիշկների տոնը (ատամի բժիշկ- որպես մասնագիտություն ստանում են բժշկական ուսումնարաններում, այժմ քոլեջներում 2 և կես տարի, իսկ ատամնաբույժը ավելի բարձր, բուհերում՝ 5 տարի, հաշվի չառնելով պարտադիր պրակտիկան) նշվում է կաթոլիկ եկեղեցու քրիստոնեկան նահատակների բարեպաշտության, Ալեքսանդրիայի Ապոլոնի չարչարնքների օրը, որոնք սարսափելի խոշտանգումներով փորձում էին ստիպել հրաժարվել քրիստոնեությունից։ Սուրբ Ապոլոնի ատրիբուտը ըստ տանջանքի բնույթի դարձել էին ատամները կամ ունելին[2]։ Սուրբ կինը դիմացել էր ամեն ինչին, նույնիսկ երբ նրան սպառնում էին մահապատիժ խարույկի վրա (249 թվականի փետրվարի 9-ին) նա ինքնին գնաց դեպի կրակը։ Այդ ժամանակից ի վեր գոյություն ունի կարծիք, որ արժե արտաբերել[3]։ «Santa Apollonia!», և ատամի ցավը կնահանջի։ ՌԴ-ում տոնը նշվում է ընդամենը մի քանի տարի, սակայն ամեն տարի ատամնաբույժի Միջազգային օրն ձեռք է բերում ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն։ Այս օրերին մի շարք երկրներում պետական պաշտոնյանները և հիվանդները շնորհավորում են բժիշկ-ատամնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ։ Միջազգային ատամնաբույժի օրը չի համարվում հանգստյան օր։

Ծանոթագրություններ խմբագրել