Ավրորա (կինոթատրոն, Կրասնոդար)

«Ավրորա» կինոթատրոն (ռուս.՝ Кинотеа́тр «Авро́ра»), լայնաֆորմատ կինոթատրոն Կրասնոդարում։ Շենքը ճանաչվել է քաղաքային նշանակության ճարտարապետական հուշարձան[1]։

Ավրորա
Տեսակկինոթատրոն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոդար և Կրասնայա փողոց
Հասցեг. Краснодар, ул. Красная, д.169
ՓողոցԿրասնայա փողոց (169)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կինոթատրոնի շենքը շահագործման է հանձնվել 1967 թվականի մայիսի 13-ին։ Նախագծի հեղինակն է Սոչիի «Հիպրոկոմուստրոյ» նախագծային ինստիտուտը, գլխավոր ճարտարապետը`Եվգենի Ալեքսանդրովիչ Սերդյուկովը։ Կինոթատրոնում առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1967 թվականի մայիսի 14-ին. ներկայացվել է «Ավրորայի համազարկ» ֆիլմը։

1981 թվականին շրջգործկոմի թիվ 540 որոշմամբ «Ավրորա» կինոթատրոնը ճանաչվել է ճարտարապետական հուշարձան[2]։

2000-ական թվականներին կինոթատրոնը վերակառուցվել է, փոխարինվել է պրոյեկցիոն և ձայնային սարքավորումները, կատարվել են ներքին հարդարանքների վերանորոգում, փոխվել են դահլիճի նստարանները։

2009 թվականի նոյեմբերին մեծ դահլիճում տեղադրվել է թվային պրոյեկտոր, ինչը հնարավորություն տվեց ֆիլմերի ցուցադրումը 2D և 3D ձևաչափերով։

2010 թվականի սեպտեմբերին ամբողջովին վերակառուցվել է կինոթատրոնի փոքր դահլիճը։ Դահլիճի հարմարավետությունը բարելավելու համար նստարանների քանակը կրճատվել է։ Լիովին փոխարինվել են սարքավորումները. տեղադրվել է թվային պրոյեկտոր՝ ֆիլմերը «2D» և «3D» ձևաչափերով ցուցադրելու համար, տեղադրվել են նոր անատոմիական աթոռներ։

2015 թվականի հունվարի 29-ից կինոթատրոնը փակվել է վերականգնման համար, որը պետք է տևեր մինչև 2016 թվականի կեսեր, սակայն ֆինանսների բացակայության պատճառով վերանորոգումը ձգձգվում է։ Վերանորոգման ընթացքում վերականգնվել է կինոթատրոնի ճակատը և Ավրորայի քանդակը, որոնք միասին կազմում են մեկ ճարտարապետական համալիր[3], սակայն կինոթատրոնի ներքին հարդարանքները չեն իրականացվել[4]։

Կառուցվածք խմբագրել

Կա կարծիք, որ կինոթատրոնի ճարտարապետական լուծումը յուրահատուկ է եղել իր ժամանակի համար։ Շենքի քիվերը կառուցված են T-աձև գերաններից 140 սմ լայնությամբ և 83 մետր երկարությամբ։ Հարավային (ճակատը) և կողային մասերը պատրաստված են տարբեր չափերի ապակե պատուհաններից, իսկ հյուսիսային կողմում ներսարված է բարձր լարման ենթակայանը։ Շինության ճակատային մասի կողքին կան «շատրվաններ» և «Ավրորա» քանդակը, որը 1975 թվականին շրջգործկոմի թիվ 63 որոշմամբ ճանաչվել է արվեստի հուշարձան։

Կինոթատրոնն ունի երկու սրահ՝

  • Մեծ՝ 1200 տեղ
  • Փոքր՝ 80 տեղ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кинотеатр «Аврора»». otdih.nakubani.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  2. «Профиль на сайте краевого департамента культуры». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  3. В Краснодаре кинотеатр "Аврора" закроется на реконструкцию
  4. «Власти Краснодара объяснили, почему кинотеатр «Аврора» до сих пор не ремонтируют». Югополис (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել