Ավտոմատ լուսնային կայան

Ավտոմատ լուսնային կայան (ԱԼԿ), տիեզերական ապարատ, որը նախատեսված է Լուսնի մակերևույթի վրա գործելու համար։

«Լուսին-9»

Ավտոմատ լուսնային կայանի խնդիրներ խմբագրել

Ավտոմատ լուսնային կայանի հիմնական խնդիրը Լուսնի ֆիզիկական պայմանների և լուսնային մակերևույթի բնութագրերի հետազոտումն է, որի համար Ավտոմատ լուսնային կայանում տեղավորվում են գիտական ապարատներ, ինչպես նաև ռադիոհեռուստաչափական և հեռուստատեսային համակարգեր՝ լուսնային մակերևույթի դիտումների արդյունքներն ու պատկերները Երկիր հաղորդելու համար։

Առաջինը Լուսնի վրա վայրէջք կատարած խորհրդային Ավտոմատ լուսնային կայաններ խմբագրել

Աշխարհում առաջինը 1966 թվականի փետրվարի 3-ին ավտոմատ միջմոլորակային կայանի օգնությամբ Լուսնի վրա վայրէջք կատարեց խորհրդային «Լուսին-9» Ավտոմատ լուսնային կայան, այնուհետև՝ «Լուսին-13», «Լուսին-16», «Լուսին-20», «Լուսին-21» և ամերիկյան «Սերվեյոր-1», «Սերվեյոր-3», «Սերվեյոր-6», «Սերվեյոր-7» Ավտոմատ լուսնային կայանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 642