Ավետիք (անձնանուն)

արական անձնանուն
(Վերահղված է Ավետիքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք (այլ կիրառումներ)

Ավետիք, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ավետիք «բարի լուր» բառից։ Անվան Ավետիս տարբերակը լայնորեն գործածվում է արևմտահայերի շրջանում։ Կրճատ ձևերն են՝ Ավտիս, Վիտիս, Վիտի, Ավիս, Ավետ, Ավո։ Գործածվում է 12-րդ դարից[2]։

Ավետիք
Ավետիք
Տեսակարական անձնանուն
Նշանակությունբարի լուր
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԱվտիս, Վիտիս, Վիտի, Ավիս, Ավետ, Ավո
ՉշփոթացնելAvetik?
Կապված հոդվածներ«Ավետիք» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ավետիս, քառասուն վկաներից մեկը, ով նահատակվեց Սեբաստիայում[3]։
  • Ավետ քահանա, ով Միջագետքում սովի ժամանակ, վաճառեց իր ունեցվածքը և բաժանեց սովահարներին և սկսեց ճգնական կյանք վարել[4]։
  • Ավետիս երեց, ով 1171 թվականին Մանազկերտի Խազղունք գյուղի Ստեփանոս քահանայից գնեց մի հին Ավետարան և նվիրեց եկեղեցուն[5]։
  • Ավետիս, գրիչ, 1176 թվականին Կամրջաձորի վանքում առաջնորդ Քրիստափորի հրամանով ընդօրինակեց Սամուել Անեցու ժամանակագրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 330 — 634 էջ։
  3. Յայսմ․ մրտ․ 9
  4. Վրդ․ հա, Չամչ․ Գ․ 48
  5. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 545