«Ավետիս», Նար-Դոսի պատմվածքներից, որտեղ նկարագրվում է ծերունի ժամկոչի ու նրա թոռանը ցույց տված ընդունելությունը՝ հավատացյալներին Քրիստոսի ծնունդը ավետելու համար[1]։ Այն գրել է 1894 թվականին։

Ավետիս
Ժանրէպիկական
Ձևպատմվածք
ՀեղինակՆար-Դոս
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1894 թվական
ԿերպարներԾերունի ժամկոչ, ծերունու թոռը, տերտեր, տան տիկինը, տան պարոնը, դռնապան՝ Սիմոն, գարադավո։
ՎիքիդարանԱվետիս

Սյուժե խմբագրել

Մի ծերունի է լինում, ով երեսուն տարի ծառայում էր սուրբ Հովհաննես եկեղեցուն։ Ծերունի ժամկոչը նաև տիրացություն էր անում եկեղեցում, բայց կար նաև մի շիլ տերտեր։ Ծերունին ապրում էր իր փոքրիկ թոռան հետ։ Ամեն գիշեր, երբ դեռ դրսում սաստիկ մութ էր, ծերունին դուրս էր գալիս և եկեղեցու բակում գտնվող տնակից և երկու անգամ ծլնգացնում էր «հիվանդների զանգը»։ Երբ լույսը կամաց բացվում էր, դուրս էր գալիս և ծլնգացնում երրորդ անգամ։ Ծերունին և շիլ տերտերը օրը բացվելուն պես սկսում էին իրենց ժամասացությունը։ Եկեղեցի սովորաբար մարդ չէր մտնում։ Միայն մոտիկ ապրող մի որևէ պառավ կին։ Ծերունին ուրախ էր, որովհետև թոռան հետ «Ավետիս» պետք է ման գար։«Ավետիս»-ն ու տնօրհենքը եկամուտի ամենալավ աղբյուրներն էին նրանց համար։ Ծերունին թոռան հետ մտնում էր տնե-տուն և ավետում հավատացյալներին Քրիստոսի ծնունդը։ Եվ ամեն տնից էլ ստանում էին սև ու սպիտակ դրամներ։ Մի տան առջև կանգ առան, ներսից աղմուկ էր լսվում։ Երբ ներս մտան, տեսան, որ տան բոլոր անդամները հավաքվել են սեղանի շուրջ, որի վրա ՛արված էր ձկնեղեն, փլավ։ Նավակատիկ էր։ Ծերունին թոռան հետ սկսեց երգել։ Վերջացնելուն պես շնորհավորեցին միմյանց՝ տան նահապետի գլխավորությամբ։ Վերջինս կարգադրեց երիտասարդներին, որպեսզի ամեն մեկը մի աբասի տա ծերունուն։ Հրավիրեցին միասին ճաշի, ծերունին գինուց չէր հրաժարվում և խմում էր իրար ետևից, բայց հինգերորդից հրաժարվեց, քանի որ շատ տներ պիտի այցելեր։ Շրջագայած տների մեջ ամենից հարգանքովն էին և հյուրասերը։ Նախորդ տան դուռը բացվելուն պես սկսել էին հայհոյել ծորունուն։ Պապ ու թոռ հասան մի երկհարկանի դռան դիմաց։ Երկար մտածելուց հետո վճռեցին մտնել։ Երբ բարձրացան, դռան մոտ մի կին մոտեցավ, բայց այնպես վախեցած տուն մտավ, կարծես ուրվական էր տեսել։ Հետո դուրս եկավ մի պարոն և, կարծելով, թե նրանք տունն են ուզում թալանել, բղավելով կանչեց դռնապանին՝ Սիմոնին։ Հրամայեց, որ նրանց հանձնի գարադավոյի ձեռքը, բայց վերջինս այնքան բարի էր, որ ճանապարհից բաց թողեց։ Խորհուրդ տվեց այլևս «Ավետիս» ման չգան և անգամ գումար վերցրեց ծերունու վաստակից։

Կերպարներ խմբագրել

  • Ծերունի ժամկոչ
  • Ծերունու թոռը
  • Տերտեր
  • Տան տիկինը
  • Տան պարոնը
  • Դռնապան՝ Սիմոն
  • Գարադավո

Տողատակեր խմբագրել

  • Հայկական եկեղեցու մեջ մի հնավանդ սովորություն կար, որի համաձայն կեսգիշերին երկու անգամ զանգահարում էին, որպեսզի ծանր հիվանդներն ուրախանան, կարծելով թե լուսադեմը մոտ է։ Այդ զանգահարումը կոչվում է «հիվանդների զանգ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նար-Դոս (1977). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր 129–136.