Աստրախանի բարբառ, հայերենի «ում» ճյուղի բարբառ։

Պատկանում է երկաստիճան ձայնեղազուրկ խմբին (պ, փ)։ Չունի քմային ձայնավորներ, երկբարբառները պարզվել են (ծէն<ձայն, լուս<լոյս, հարուր<հարիւր)։

Աստրախանի բարբառի բացառականը կազմվում է ից||իծ մասնիկով (տունից, կատուքից), հավասարապես գործածական են սա, տա, նա և էս, էտ, էն ցուցական դերանունները, որոնք հոլովվում են (տա, տրա, տրան..., էս, էստուր, էստուն...)։

Հարցական ո՜վ դերանունը և անորոշ դերբայը ենթարկվում են ի հոլովման (հօ՜վ, հօվի՜, հօվի՜ց..., հօ՜վեր, հօ՜վերի..., տնիլ, տնէլի)։

Օժանդակ բայի ներկայի և անցյալի ձևերն են՝ էմ, էս, ա, էնք, էք, էն, իիմ, իիր, էր, իինք, իիք, իին։ Անցյալի ձևերի առաջին դեմքն ստանում է մ (ինգնիիմ, խաղայիմ, կնայիմ, պերամ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 594