Աստվածապով

արական անձնանուն

Աստվածապով, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն Աստված և գավառական ապով՝ «հուսով, հուսացած, մեկի վրա ապավինած» բառերից։ Վերջինս գրաբարի ապահով բառն է, որը միջին հայերենում հայտնի է յապով ձևով․ «Շիներ է փայտեայ տապան, այն տախտակն յապով կու կենայ»[2], հնչում է նաև աբով։ Որպես արական անուն առաջին անգամ գործածվել է 15-րդ դարում, ավելի հաճախ սկսվել է գործածվել 18-րդ դարից[3]։ Անվան հանդիպող այլ ձևերից են՝ Ածպավ (1653)[4], Աստուածապով (1670[5], 1671[6])։ Կրճատ ձևերից են՝ Ասծապով (1783)[7], Ասապով (1595[8], 1671[9]), Ասապա (1860)[10], Ապով կամ Աբով, որից առաջացել է Աբովյան ազգանունը։

Աստվածապով
Աստվածապով
Տեսակարական անձնանուն
Նշանակությունհուսով, հուսացած, մեկի վրա ապավինած
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Աստվածապով» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Աստուածապով, ամուսին Անթառամի՝ դստեր Մելիքսեթ երեցի, որ Ավան գյուղում օրինակեց Գանձարանը 1453 թվականին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Քուչ․, էջ93
  3. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 232-233 — 634 էջ։
  4. Կարապետ եպիսկոպոս, Դօփեանք, 144
  5. Ձեռագիր, Վասպուրական 936
  6. Ձեռագիր, Թեհրան, ՀԱ 1935, էջ 309
  7. Տաշեան, Ցուց․, 247 բ
  8. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 695
  9. Ձեռագիր, Թեհրան, ՀԱ 1935, 309
  10. Ազգապ․ 4024, 4051
  11. Bodleian 134