Աստվածաշնչի թուրքերեն թարգմանություն

Աստվածաշունչի թուրքերեն թարգմանություն (անգլ.՝ Bible) Աստվածաշնչի թարգմանությունն է թուրքերենով, կատարված Վոյցեխ Բոբովսկու կողմից 17-րդ դարի վերջին։ Տպագրվել է 19-րդ դարի վերջին։ Հետագայում նորագույն պատմության ընթացքում թարգմանության քանակի և որակի բարելավում է եղել։

Աստվածաշունչ
Աստվածաշունչ
հոգևոր գիրք
ՀեղինակՎոյցեխ Բոբովսկի
Լեզուօսմանյան թուրքերեն
ԵրկիրԹուրքիա
Հրատարակման վայրՍտամբուլ
ՀրատարակիչՎոյցեխ Բոբովսկի
Հրատարակված է19-րդ դար
Հրատարակման տարեթիվ2011
 Turkish bibles Վիքիպահեստում

Հին թարգմանություն խմբագրել

Աստվածաշունչը առաջին անգամ թարգմանվել է օսմանյան թուրքերենով, 17-րդ դարի վերջ, մահմեդականությունն ընդունած լեհ Վոյցեխ Բոբովսկու կողմից, հայտնի նաև Ալի Բեյ անունով։ Նրա թարգմանությամբ Նոր Կտակարանը տպագրվել է 1819 թվականին, այնուհետև վերանայվել և տպագրվել է Հին Կտակարանի հետ 1827 թվականին։ Կոստանդնուպոլսում 1878 թվականին լույս է տեսել նոր թարգմանություն՝ Քիթաբ Մուկադես թուրքերեն՝ «Kitab-ı Mukaddes» կամ Սուրբ գիրք անունով։ Մի քանի անգամ վերամշակվելու արդյունքում միակ Աստվածաշունչն է օսմանյան թուրքերենի արաբական այբուբենով, որը շարունակել է տպագրվել մինչև Օսմանական դարաշրջանի վերջը։ Բացի այդ, Աստվածաշնչի հայ-թուրքերեն և հույն-թուրքերեն տարբերակները գրվել են այդ փոքրամասնությունների կողմից խոսվող թուրքերենով և տարբբեր այբուբեններով։

Ժամանակակից թարգմանություն խմբագրել

1928 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ուղղագրական բարեփոխումները նպաստեց Աստվածաշունչի վերագրմանը լատինատառ այբուբենով։ Նախագիծը ավարտվեց 1941 թվականին։ Ուստի թուրքական իշխանությունների թուրքերենից մեծ թվով օտար բառեր հեռացնելու արդյունքում լեզուն ենթարկվեց մի շարք կտրուկ փոփոխությունների։ Ընդամենը 60 տարում լեզուն ենթարկվեց երեք հարյուր տարվա համարժեք փոփոխությունների։ Հին թուրքերեն Աստվածաշնչում ներառված շատ օտար բառեր այլևս չօգտագործվեցին։ Այս պատճառով Միացյալ Աստվածաշնչի հասարակությունը և Թարգմանության վստահորդները միավորվեցին ստեղծելու մի նոր թարգմանություն, որը համապատասխան կլինի նոր լեզվի կանոններին։ Այս աշխատությունը համարվեց Աստվածաշնչի խոսակցական տարբերակ։ Թարգմանիչներն են եղել՝ Ալի Շիմշեքը, Բեհնան Քոնութգանը և Մահմուդ Սոլգունը։ Թարգմանչության խորհրդատուների թվում էին՝ դոկտոր Մանուել Ճինբախյանը և դոկտոր Կրին վան դեր Յուգտը։ 1989 թվականին լույս տեսավ Նոր Կտակարանը, և մի լրագրող թարգմանվածքին անվանեց «հոսում է երաժշտության պես» («թուրքերեն՝ İNCİL: İncil'in Çağdaş Türkçe Çevirisi»)[1]։ Նոր Կտակարանի հրատարակչությունը կոչվեց Աստվածաշունչ կամ Աստվածաշնչի ժամանակակից թուրքերեն թարգմանություն « թուրքերեն՝ KUTSAL KİTAP Yeni Çeviri / Eski ve Yeni Antlaşma (Tevrat, Zebur, İncil)»։ Ամբողջական Աստվածաշունչը ներկայացվել է 2001 թվականի հոկտեմբերի 21-ին[2]։ Այն վերնագրված է Կաղապար:«lang-tr[3]:

Նոր Կտակարանի պարզեցված թուրքերեն թարգմանությունը լույս տեսավ 2012 թվականին «Աստվածաշունչը ժողովրդական լեզվով կամ Աստվածաշնչի պարզեցված թարգմանություն» վերնագրով[4]։ Հրատարակությունը մեկնարկեց Ստամբուլի Պրեստիժ Էլիտ հյուրանոցում կազմակերպված ընդունելության ժամանակ[5]։ Հրատարակիչը Յանի Յասամ Յայինլար թուրքերեն՝ «Yeni Yaşam Yayınları», որը անգլերեն թարգմանվում է որպես «Նյու Լայֆ Փաբլիքէյշն»։

2011 թվականին մի կազմակերպություն հրատարակեց Մատթեոսի Ավետարանի թուրքերեն թարգմանություն, որտեղ կիրառվեց շրջասության մեթոդ[6]։ Այն 2012 թվականին մի քանի գարծակալությունների միջև քրիստոնեական հավատքի հիմքում ընկած որոշ բառերի և արտահայտությունների հակասություն առաջացրեց։

Թոմաս Կոսմադեսը Նոր Կտակարանը թուրքերեն թարգմանեց 2010 թվականին[7]։ Յեհովայի վկաները 2008 թվականին հրատարակեցին Աստվածաշնչի թուրքերեն թարգմանության իրենց տարբերակը՝ Կութսալ Քեթաբ Յանի Դունյա Չևիռիսի թուրքերեն՝ «Kutsal Kitap Yeni Dünya Çevirisi»[8]։

Ոճային վերափոխում խմբագրել

Թարգմանություն Հովհաննես (Հովհաննես) 3։16
Հին, տառադարձված թարգմանություն Իրոք, Ալլահը այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միակ որդուն, որ ամեն մարդ, ով հավատում է նրան, ոչ թե մեռնի, այլ ունենա հավերժական կյանք։
Լուտուֆ հրատարակչություն Ճշմարիտ Ալլահը այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միակ որդուն, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են նրան, չկործանվեն, այլ ունենան հավերժական կյանք։
Ժամանակակից թարգմանություն 1989 Ալլահը այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միակ որդուն, որպեսզի նրանցից ոչ մեկը, ով հավատում է նրան, չկործանվի, բայց թող նրանք բոլորն էլ ապրեն ընդմիշտ։
Խոսակցական Աստվածաշունչ (2012) Ալլահն այնքան սիրեց աշխարհը, որ զոհաբերեց իր միակ երկնային որդուն, այնպես որ նա, ով հավատում է նրան, կարողանա ձեռք բերել հավերժական կյանք։
Թոմաս Կոսմադեսի թարգմանությունը Ալլահն այնքան է սիրել աշխարհը, որ տվել է իր միակ որդուն։ Եվ նա, ով հավատում է նրան, չի կարող կործանվել և չի ունենա հավերժական կյանք։
Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանություն Ալլահն այնքան է սիրել աշխարհը, որ տվել է միակ որդուն։ Եվ դա արել է, որ ով չհավատա նրան չունենա հավերժական կյանք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.amazon.com/Turkish-Testament-Incilin-Cagdas-Cevirisi/dp/B007YGQ656
  2. http://www.biblesociety.org/sr_27/sr27_16.htm
  3. https://www.amazon.com/Turkish-Brownish-Bonded-Leather-Antlasma/dp/B007YQ26QE/
  4. http://halkdilinde.com/
  5. http://haber.sat7turk.com/halk-dilinde-incil-tanitildi
  6. http://liturgy.co.nz/wycliffe-wades-into-wild-waters/8741
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  8. http://www.jw.org/tr/yay%C4%B1nlar/kutsal-kitap/nwt/kitaplar/

Արտաքին հղումներ խմբագրել

Թուրքական աստվածաշնչի պատմություն Արխիվացված 2021-10-02 Wayback Machine