Աստվածամոր Ֆեոդորովյան սրբապատկերի եկեղեցի, Ֆեոդորովյան տաճար (ռուս.՝ Церковь Феодоровской иконы Божией Матери, Феодоровский храм), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Յանտարնի ավանում[1]։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Ակսայի գործակալությանը[2]։

Ֆեոդորայի Աստվածամոր եկեղեցի
ռուս.՝ Церковь Феодоровской иконы Божией Матери
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՅանտարնի (Ակսայի շրջան), Ակսայի շրջան և Ռոստովի մարզ
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Քարտեզ
Քարտեզ
feodorovskaya.cerkov.ru

Հասցեն` 346715, Ռոստովի մարզ, Ակսայի շրջան, Յանտարնի ավան, Գվոզդիկովայա փողոց, 1։

Պատմություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Տաճարը 2015 թվականին
  Տաճարը մուտքի կողմից[1]

Երբ 2012 թվականի օգոստոսի 16-ին Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրին աշխատանքային այցով այցելել էր Ակսայի գործակալություն, հանդիպման արդյունքում որոշվել էր Յանտարնի ավանում ստեղծել ուղղափառ ծուխ և բնակավայրում կառուցել առաջին տաճարը` ի պատիվ Աստվածամոր Ֆեոդորովյան սրբապատկերի։ 2013 թվականի փետրվարին ծուխը գրանցվել է։ Նոր ծխի տարածքը ներառում է երեք բնակավայր` Յանտարնի և Վոդոպադնի ավանները, ինչպես նաև Կամիշևախա խուտորը[3]։

2014 թվականի հունվարի 7-ին ապագա տաճարի կառուցման տեղում բացվել է ժամանակավոր փայտե տաճար, որտեղ նույն թվականի փետրվարի 6-ին տրվել է ծխի պատմության մեջ առաջին Մեծ պատարագը[3]։ Հավաքագրվում են միջոցներ նոր քարե տաճարի շինարարության համար[4]։

2014 թվականի ապրիլին Ֆեոդորովյան ծխում սկսել են իրենց գործունեությունը մեծահասակների համար կիրակնօրյա դպրոցը և երեխաների համար կիրակնօրյա ուսումնադաստիարակչական խումբը։ 2016 թվականին սկսել է գործել երիտասարդական ծխական միավորումը։

Ֆեոդորովյան տաճարի վանահայրն է քահանա Վիկտոր Գեորգիևիչ Ալեքսանդրովը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Янтарный. Церковь Феодоровской иконы Божией Матери.
  2. Приход Федоровской иконы Божией Матери
  3. 3,0 3,1 История прихода
  4. «Благотворителям». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «Иерей Александров Виктор Георгиевич». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել