Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի (Կրիմսկի)

Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի (ռուս.՝ Церковь иконы Божией Матери), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Ուստ-Դոնեցկի շրջանի Կրիմսկի խուտորում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սեմիկարակորսկի գործակալությանը։ Կառուցված է ռետրոսպեկտիվիզմի ոճով։ Գտնվում է Ծննդյան նրբանցք, 14 հասցեով[1]։

Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի
ռուս.՝ Церковь иконы Божией Матери
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿրիմսկի (Ուստ-Դոնեցկի շրջան) և Ուստ-Դոնեցկի շրջան
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոդոնսկի թեմ
Հիմնական ամսաթվերը1854
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճՌետրոսպեկտիվիզմ
Հիմնադրված1854
Քարտեզ
Քարտեզ
od-krim.cerkov.ru

Պատմություն խմբագրել

Կրիմսկի խուտորի Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցին կառուցվել է 1854 թվականին և օծվել է հանուն Աստվածածնի «Օդիգիտրիա» սրբապատկերի (որը, ըստ ավանդության, պատկերել է անձամբ Ղուկաս ավետարանիչը)։ Հիմնական շենքը և զանգակատունը կառուցվել են քարից, իսկ կցակառույցները` փայտից։ 1865 թվականին տաճարին կից բացվել է եկեղեցական-ծխական դպրոց[2]։

Խորհրդային իշխանության տարիներին տաճարը, ինչպես շատ այլ եկեղեցիներ հակակրոնական հալածանքների ժամանակաշրջանում, փակվել է։ Եկեղեցու շենքը երկար տարիներ օգտագործվել է որպես հացահատկի շտեմարան և 20-րդ դարի վերջում լքվել է[2]։

1990 թվականին տաճարը վերադարձվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն` վերականգնելու և հետագայում ժամերգություններ անցկացնելու համար, որոնք վերսկսվել են նույն թվականին։ Դրանից հետո այնտեղ անցկացվել են վերակառուցման աշխատանքներ. վերականգնվել է բեմը, տեղադրվել են պատկերակալ, կառուցվել է ամբիոնը, եկեղեցու տարածքը ցանկապատվել է։ 2004 թվականին տեղադրվել են նոր գմբեթը, զանգակատան նոր զանգերը, սկսվել են տաճարը որմնանկարելու աշխատանքները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Крымский|Церковь иконы Божией Матери "Одигитрия"». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Храм в честь иконы Божией Матери "ОДИГИТРИЯ" х. Крымский | наш приходской сайт» (ռուսերեն). od-krim.cerkov.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.