Աստղիկ (անձնանուն)
իգական անձնանուն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղիկ (այլ կիրառումներ)
Աստղիկ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն աստղ բառից։ Հայկ նահապետի աղջկա անունը ևս Աստղիկ էր։ Թարգմանաբար հրեա Բարքոպա ապստամբի անունն էլ գրված է Աստղ։ Որպես իգական անուն հնում չի գործածվել, միայն աստվածուհու անունն էր։ Որպես սովորական իգական անուն առաջին անգամ գործածվել է 15-րդ դարում։ Փաղաքշական ձևերն են Ասղիկ, Աստղ, Աստօ[2]։
Աստղիկ Աստղիկ | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն և անձնանուն |
Նշանակություն | փոքր աստղ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Ասղիկ, Աստղ, Աստօ |
Կապված հոդվածներ | «Աստղիկ» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Աստղիկ, հայոց աստվածուհի։ Համապատասխանում է հունական Աֆրոդիտե և ասորական Kaukabhthã աստվածուհիներին, որ բառացի նշանակում է «աստղ-իկ»։
- Աստղիկ, կին Մեհևանի և մայր Սարգիս քահանայի, որ Հավուց Թառում թուղթ էր կոկում Դավիթ գրչի համար, եբ վերջինս գրում էր Մաշտոցը 1423 թվականին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 232 — 634 էջ։
- ↑ Թորոս Աղբար, Ա․ 234, Բ․ 339, Այրարատ 357, Նօտարք 73