Աստղիկ Աթաբեկյան

թարգմանիչ

Աստղիկ Ներսեսի Աթաբեկյան (1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թարգմանիչ։

Աստղիկ Աթաբեկյան
Ծնվել է1985
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունթարգմանչուհի

Կենսագրություն խմբագրել

Աստղիկ Աթաբեկյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ Թարգմանչական գործ (2002-2006, բակալավրիատ) և Անգլերեն լեզու (2006-2008, մագիստրատուրա) մասնագիտությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետը (2015-2016)` ստանալով Թարգմանչի որակավորման վկայագիր։ Աշխատանքային պրակտիկան անցել է Հանրային հեռուստաընկերությունում (2006), աշխատել է «Արմենիա» և «Թի Վի Հինգ» հեռուստաընկերությունների հաղորդումների և ֆիլմերի թարգմանության և կրկնօրինակման բաժնում (2006-2012)[1]։ 2012 թվականից զբաղվում է գրական թարգմանությամբ[2]։ Մասնակցել է մի շարք թարգմանական նախագծերի (2019- ԱՐԻ գրական գործակալություն, «Գանձերի կղզին» հեռուստաշարք, Vlume հավելվածի համար, 2019-2020- Impact Hub Yerevan, Սոցիալական ձեռնարկատիրության SELLA ծրագիր)։ 2018 թվականից գործակցում է EVN Report լրատվական կայքի հետ` որպես թարգմանիչ[3]։ 2019 թվականից դասավանդում է Helen Doron English միջազգային դպրոցում։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • 50 պատմություն արքայադուստրերի մասին։ Հեքիաթներ կախարդանքի, սիրո և արկածների /Կազմող՝ Թիգ Թոմաս.- Երևան։ Անտարես, 2017.- 336 էջ.- («100 հեքիաթ շարքից» մատենաշար)։
  • Այզեքսոն Ուոլթեր։ Սթիվ Ջոբս /Թարգմ.՝ Ա․ Աթաբեկյան, Դավիթ Վարդազարյան.- Երևան։ Անտարես, 2013 (2014).- 696 էջ։
  • Արենդթ Հաննա։ Մենք՝ փախստականներս /Թարգմ.` Ա. Աթաբեկյան, Ռ. Ամիրաղյան, Ա. Անտոնյան և ուրիշն.- Երևան։ Հայաստանի Ամերիկյան համալսարան 2016.- 241 էջ։
  • Բիլզերյան Դեն։ Դրվածք.- Երևան։ Նյու Մեգ, 2022.- 526 էջ։
  • Գոդին Սեթ։ Մանուշակագույն կով։ Վերափոխեք ձեր բիզնեսը, դարձրեք ուշագրավ.- Երևան։ Անտարես, 2021.- 235 էջ։
  • Գրին Սալլի։ Կես կորած.- Երևան։ Անտարես, 2017.- 371 էջ։
  • Գրին Ս. Կես վայրի.- Երևան։ Անտարես, 2015.- 432 էջ։
  • Գրին Ս. Կես վատ.- Երևան։ Անտարես, 2015.- 400 էջ։
  • Դոնգ Քիանգ։ Թաղում.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2017.- 95 էջ.- (Գեղarm հանդեսի մատենաշար։ Չինական ֆոլկլոր)։
  • Թան Իձյե։ Կոնֆուցիականությունը, բուդդայականությունը, դաոսիզմը, քրիստոնեությունը և չինական մշակույթը.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2016.- 360 էջ։
  • Ինչո՞ւ հանրագիտարան։ Խրթին հարցեր՝ փայլուն պատասխաններ.- Երևան։ Անտարես, 2018.- 160 էջ։
  • Կատակիս Մ. Էռնեստ Հեմինգուեյ. կյանքի վկայութուններ.- Երևան։ Անտարես, 2019.- 212 էջ։
  • Մա Քայ։ Սրտի արձագանքներ։ Բանաստեղծություններ.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2015.- 264 էջ։
  • Մայքլիդիս Ալեքս։ Լռակյաց հիվանդը։ Վեպ /Թարգմանությունը անգլերենից՝ Աստղիկ Աթաբեկյան.- Երևան։ Newmag, 2021.- 441 էջ։
  • Մայքլիդիս Ալեքս։ Կույսերը։ Վեպ /Թարգմանությունն անգլերենից՝ Ա. Աթաբեկյան.- Երևան։ Newmag, 2021.- 445 էջ։
  • Չինական մտքի և մշակույթի հիմնական հասկացություններ /Հեղինակային կազմ՝ Լին Ուսուն, Ջան Ցիջի, Յե Ձյաին, Լի Սյուեցին և այլք; Թարգմանիչ՝ Ա. Աթաբեկյան.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի.- («Գեղarm» հանդեսի մատենաշար).
  • Հատոր 1.- 2016.- 124 էջ։
  • Հատոր 2.- 2016.- 126 էջ։
  • Հատոր 3.- 2016.- 131 էջ։
  • Հատոր 4.- 2016.- 138 էջ։
  • Հատոր 5.- 2018.- 136 էջ։
  • Հատոր 6.- 2018.- 118 էջ։
  • Ջիդի Մաջիա։ Հրեղեն խոսքեր։ Բանաստեղծություններ և էսսեներ /Թարգմ.՝ Ա. Աթաբեկյան, Ք. Բալայան.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2015.- 332 էջ.- (Գեղarm հանդեսի մատենաշար)։
  • Սելինջեր Ջերոմ Դեյվիդ։ Փրկիչը տարեկանի արտում։ (Վեպ)։ Երեք գրքից։ [Բրայլի գրատիպ].- Երևան։ Հայաստանի կույրերի միավորման հրատարակչություն, 2016.
  • Գիրք 1.- 132 էջ։
  • Գիրք 2.- 156 էջ։
  • Գիրք 3.- 148 էջ։
  • Սելինջեր Ջերոմ Դեյվիդ։ Փրկիչը տարեկանի արտում։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2013.- 240 էջ.- (Օտարգիր)։
  • Սյուել Կարլ, Բրաուն Փոլ։ Հաճախորդներ ամբողջ կյանքի համար։ Ինչպես անել որ պատահական գնորդը դառնա հաճախորդ ամբողջ կյանքի համար /Թարգմ.՝ Լ. Ճաղարյան, Ա. Աթաբեկյան.- Երևան։ Անտարես, 2018.- 280 էջ։
  • Ու Չուն։ Չինական մշակույթ. Փիլիսոփայություն.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2018.- 220 էջ.- («Գեղarm» հանդեսի մատենաշար)։
  • Ցուոլիան Ուան։ Մերձակցության աստիճաններ.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2017.- 200 էջ.- (Գեղarm» հանդեսի մատենաշար)։
  • Օրուել Ջոն։ 1984։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2012.- 335 էջ.- (Արգելված գրքեր)։
  • Ֆերգյուսոն Ալեքս Սըր։ Իմ ինքնակենսագրությունը.- Երևան։ «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ, 2014.- 440 էջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. info@f-s.am, FutureSystems. «Աստղիկ Աթաբեկյան». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
  2. ««Երևանյան բեսթսելեր». «Ալքիմիկոսը»՝ առաջին հորիզոնականում. թարգմանական. հունիս, 2021». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Չակերտներ - Աստղիկ Աթաբեկյան». www.1tv.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Աստղիկ Աթաբեկյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.