Աստղագիտական միություններ

Աստղագիտական միություններ, ազգային և միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնք աստղագետներին միավորում են գիտական հետազոտությունները կոորդինացնելու, գիտական նյութեր և գրականություն փոխանակելու, համագործակցություն կազմակերպելու և աստղագիտական գիտելիքներ տարածելու նպատակով։ Աստղագիտական միությունների մի մասն ընդգրկում է միայն մասնագետներին, իսկ մյուս մասը՝ նաև սիրող-աստղագետներին։ Առաջին աստղագիտական միությունների ստեղծումը (XIX դ.) կապված է եղել առանձին գիտական խնդիրների լուծման հետ։ Այժմ ավելի քան 30 երկրներում գոյություն ունեն 100-ից ավելի աստղագիտական միություններ. Ամերիկյան, Ֆրանսիական, Անգլիական թագավորական, Գերմանական, Կանադական թագավորական և այլն։

Հայկական աստղագիտական միությունը հիմնադրվել է 1952 թվականին, որպես ԽՍՀՄ-ում գործող Համամիութենական աստղագիտական-գեոդեզիական ընկերության (ՀԱԳԸ, ստեղծվել է 1932 թ.) բաժանմունք Հայաստանում։

1919 թվականին ստեղծվել է Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ)։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել