Աստատիկ կարգավորիչ, ավտոմատ կարգավորիչ, որը կարգավորվող մեծության կայունացած սխալի արժեքը պահպանում է անփոփոխ՝ կարգավորման համակարգի վրա ցանկացած արտաքին ազդեցության դեպքում։ Պարզագույն Աստատիկ կարգավորիչում հեղուկի ծախսը ավելանալու (պակասելու) դեպքում լողանը իջնում (բարձրանում) է և փակում վերին (ստորին) կոնտակտը։ Շարժիչի խարսխին տրվում է լարում, որը պտտվելով փոփոխում է փականի դիրքը։ Վերջինս ավելացնում (պակասեցնում) է հեղուկի մուտքը և վերականգնում նրա մակարդակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 575