Ասպետի քանդակով տուն (Սովետսկ)

Ասպետի քանդակով տուն (ռուս.՝ Дом со скульптурой рыцаря), ճարտարապետական հուշարձան Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում։ Գտնվում է հետիոտնային Հաղթանակի փողոցում։ Շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է։ Քաղաքի ամենագեղեցիկ պատմական շենքերից մեկն է։ Շենքի ճարտարապետական յուրահատկությունը ընդգծում է ասպետի քարե քանդակը, որը գտնվում է գրեթե տանիքի տակ։

Ասպետի քանդակով տուն
Տեսակտեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍովետսկ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին որպես եկամտաբեր տուն։ Քաղաքի սրտում գտնվող այս շենքում (նախորդ հասցեն` Hohe Straße No. 10), հարուստները կարող էին վարձակալել բնակարան։

 
Ասպետի և ձկան քանդակը տան ճակատին

Նրա առաջին սեփականատերն է եղել ինքնասեր ու հպարտ Ռիտեր (Ritter, ասպետ) անունով մի մարդ։ Նա որոշել է անմահացնել իրեն քարի վրա, որպեսզի ամեն օր իր պատուհանից տեսնի իրեն։ Այսպիսով, շենքի ճակատին հայտնվել է սուրը ձեռքին ասպետի մի մեծ քարե քանդակ։

1946 թվականին շենքում տեղավորվել են Քաղաքացիական գործերի վարչության բաժինները։ Այդ ժամանակ ասպետը կորցրել է իր սուրը[2]։ Այնուհետև շենքը տրամադրվել է քաղաքի կրթական հաստատություններից մեկի հանրակացարանին։ Այժմ այնտեղ է գտնվում Սովետսկի տեխնոլոգիական քոլեջի հանրակացարանը։ Շենքը խարխուլ վիճակում է, 2014 թվականին այն նախատեսվել է վերանորոգել՝ այդ թվում նաև ճակատային մասը։ Հիմնանորոգումից հետո ասպետը կրկին «ստացել է» իր «զենքը», միայն սրի փոխարեն հիմա նա աջ կողմի ձեռքում պահում է նիզակը[3]։

Նկարագրություն խմբագրել

Քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկն է։ Այս շենքի ճակատը զարդարված է հարուստ սվաղային զարդարանքով` հսկայական ձկներ, կենդանիներ, մարդկանց դեմքեր և ճակատային մասի գագաթին՝ 4-րդ հարկի պատշգամբում, զինված զենքով հսկայական քարե ասպետ։ Մի անգամ ասպետի ձեռքում սուր է եղել, որը խորհրդային տարիներին կորել է, հետագայում փոխարինվել է նիզակով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել