Ասա ինձ՝ ով եմ ես (Tell Me Who I Am), 2019 թվականի վավերագրական ֆիլմ, որի ռեժիսորն ու արտադրողն է բրիտանացի Էդ Պերկինսը։ Գլխավոր դերերում են երկվորյակ եղբայրներ Ալեքսը և Մարկուս Լյուիսը։ Ալեքսը հիշողությունը կորցրել է 18 տարեկանում ավտովթարի արդյունքում, իսկ նրա երկվորյակ եղբայրը օգնել է նրան վերստեղծել իր մանկության կորցրած հիշողությունները։ Այնուամենայնիվ, Մարկուսը չի նշում, որ երկվորյակները սեռական բռնության են ենթարկվել իրենց մոր կողմից, ինչպես նաև իրենց ընկերների կողմից մինչև 14 տարեկանը։ Ֆիլմում Ալեքսն և Մարկուսը պատմում են իրենց կյանքի պատմությունները, որտեղ բացահայտվում է սեռական բռնությունը իրենց մոր մահից հետո, որպեսզի երկուսն էլ հաշտվեն բռնության հետ 54 տարեկանում։ Վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին հրատարակված գրքի հիման վրա, որը գրել են երկվորյակները ժաննա Հոջկինի հետ։

Ասա ինձ՝ ով եմ ես
անգլ.՝ Tell Me Who I Am
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրվավերագրական ֆիլմ
Թեմաամնեզիա
Թվական2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷդ Փերքինս
Տևողություն86 րոպե[1]

Ֆիլմը պատվիրվել և ցուցադրվել է Նեթֆլիքսի կողմից։ Այն թողարկելուց հետո արժանացել է քննադատների գնահատականին և որակվել որպես «սարսափեցնող»[2] և «կլանող, բայց խանգարող»[3]։

Սյուժե խմբագրել

Վավերագրական ֆիլմը բաժանված է երեք մասի։ Առաջին մասում հեռուստադիտողը հետևում է Ալեքսին՝ փորձելով լուծել իր անցյալի առեղծվածը և փորձում է պարզել, թե ով է նա 1982 թվականին՝ 18 տարեկան հասակում մոտոցիկլետի պատահարի արդյունքում հիշողությունը կորցնելուց հետո։ Նրա երկվորյակ եղբայրը՝ Մարկուսը, միակ մարդն է, որը հիշում է նրան կոմայից դուրս գալուց հետո, հիշում է նաև ինքն իրեն։ Մարկուսն օգնում է նրան վերաինտեգրվել կյանքում։

Սկզբում Ալեքսը գործում է երեխայի պես՝ տալով հիմնական հարցեր, ինչպիսիք են՝ «սա ի՞նչ է», հարցեր գրեթե ամեն ինչի մասին։ Երբ նա արագորեն «հասունանում է», Ալեքսը սկսում է հարցեր տալ իրենց մանկության մասին։ Մարկուսը Ալեքսի համար նկարում է երջանիկ ընտանիքի պատկերը։

Երկրորդ մասում Մարկուսը բացահայտում է, որ Ալեքսից թաքցրել է մութ ընտանեկան գաղտնիքը, որպեսզի պաշտպանի նրան իրենց ընդհանուր անցյալի սարսափելի հիշողություններից։ Հետագայում Մարկուսը հուզականորեն խոստովանում է, որ Ալեքսի համար ֆանտաստիկ կյանք ստեղծելիս ինքը սկսել է հավատալ դրան և ավելի լավ է կարողացել ճնշել ընտանեկան գաղտնիքի մասին իր իսկ հիշողությունները։

Ծնողների մահանալուց հետո եղբայրները ջանք են թափել մաքրելու իրենց թողած անգլիական անշարժ գույքը՝ տունը։ Ընթացքում Ալեքսը հայտնաբերում է տարակուսելի իրեր, ներառյալ խաղալիքներով լցված պահարան։ Մարկուսն ասում է, որ նա դա անտեսի։ Վերջին ծղոտը լուսանկարն է, որը Ալեքսը գտնում է տասը տարեկան երկու տղաների մոր սենյակի գաղտնի պահարանում։ Ալեքսը առերեսվում է Մարկուսի հետ՝ հարցնելով, թե արդյոք նրանց մայրը սեռական բռնության է ենթարկել իրենց։ Մարկուսը ուղղակի գլխով ցույց է տալիս ու այլևս ոչինչ չի ասում։ Հաջորդ 20 և ավելի տարիների ընթացքում Մարկուսը հրաժարվում է որևէ այլ տեղեկատվություն տալ Ալեքսին իրենց հետ կատարվածի մասին։ Դա հյուծում էր Ալեքսին և թույլ չէր տալիս հասկանալ, թե ով է ինքը։ Նա տարված է մոր կյանքի մանրամասները իմանալով և բացահայտում է, որ իր ամբողջ կյանքը պտտվում է բռնության շուրջ։

Երրորդ մասում Մարկուսը բացահայտում է, որ իրենց մայրը ոչ միայն անձամբ է սեռական բռնություն գործադրել, այլև նրանց ներգրավել է մանկական բռնության մեջ։ Նա տղաներից մեկին (երբեմն երկուսին էլ) տարել է իր տղամարդ «ընկերների» մոտ, որոնք ևս բռնություն են գործադրել նրանց նկատմմաբ։ Այդ ամենը շարունակվել է մինչև 14 տարեկան հասակը, երբ Մարկուսը պատասխան քայլեր է ձեռնարկել։ Մարկուսը ներողություն է խնդրել Ալեքսից՝ 32 տարեկանում ամբողջ պատմությունը չպատմելու համար, բայց ասել է, որ ինքն ի վիճակի չէր դա անել, քանի որ ինքը տրավմա է ստացել, և տեղի ունեցածը ժխտելը օգնել է իրեն մոռանալ դրա մասին և արժանի կյանք վարել։

Նախապատմություն խմբագրել

Վավերագրական ֆիլմը հիմնված է երկվորյակների և Ժաննա Հոջկինի կողմից գրված համանուն գրքի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «'Tell Me Who I Am' Review: A Harrowing Netflix Doc About Twins Separated by Secret Trauma». indiewire.com. indiewire. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. «Tell Me Who I Am review – amnesia documentary is like a psychological thriller». The Guardian. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել