Ասատուր Սարաֆյան

հայազգի գյուտարար

Ասատուր Սարաֆյան (անգլ.՝ Asatour Sarafian, մայիսի 31, 1895(1895-05-31), Օսմանյան կայսրություն - հունվար 1979, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), հայազգի գյուտարար, որը փրկվելով Եղեռնի տարիներին՝ մանուկ հասակում փախել է ԱՄՆ և մեծ ճանաչում է գտել Օսկար Բենկեր (անգլ.՝ Oscar Banker) անունով։

Ասատուր Սարաֆյան
Ծնվել էմայիսի 31, 1895(1895-05-31)
ԾննդավայրՕսմանյան կայսրություն
Մահացել էհունվար 1979 (83 տարեկան)
Մահվան վայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունգյուտարար

Գյուտեր խմբագրել

1931 թվականին 1,795,464 համարով արտոնագրվել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, որն 1940 թվականից կիրառվել է ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենայում։ 1957 թվականին 2,977,813 համարով արտոնագրում է ավտոյուղի չափիչի գյուտը։ Սարաֆյանին է պատկանում նաև բենզինային պոմպի գյուտը, որն արտոնագրվել է 1961 թվականին 2,977,862 համարով։ Ասատուր Սարաֆյան-Բենկերի՝ ԱՄՆ կառավարության կողմից ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել 1949 թվականին 2,492,831 համարով արտոնագրված ուղղաթիռի տրանսմիսիայի՝ Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը, և 1932 թվականին 1,879,597 համարով արտոնագրված բազմագույն տպիչ սարքը։

Արտաքին հղումներ խմբագրել