Ասա
Ասա, եպիսկոպոսական ձեռնափայտ, այսպես է կոչվում թեմակալ կամ տեղապահ եպիսկոպոսների և նվիրապետական աթոռների գահակալների (պատրիարք, կաթողիկոս) այն ձեռնափայտը, որը, ի տարբերություն գավազանի, ունի ավելի պարզ հարդարանք և գործածվում է ոչ թե ծեսի ժամանակ, այլ պաշտոնական և հանդիսավոր առիթներով՝ իբրև իշխանության նշան։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/Bishop_Edik_Baroni_initial_blessing.jpg/320px-Bishop_Edik_Baroni_initial_blessing.jpg)
Պատրիարքի և կաթողիկոսի ասաներն ավելի բարձր են և սովորաբար հասնում են մինչև նրանց ուսերը։
Աղբյուր
խմբագրել«Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան։