Առյուծի արձանիկ (մ․թ․ա․ 14-13-րդ դարեր, Դվին)
Առյուծի արձանիկ, մ․թ․ա․ 14-13-րդ դարերում Դվինում հայտնաբերված արձանիկ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2982-1 համարի ներքո։
նյութ | բրոնզ |
---|---|
բարձրություն | 27 սմ |
12,5 սմ | |
խորություն | 6,5 սմ |
ստեղծվել է | մ. թ. ա. 14-13-րդ դարեր |
կայք |
ՆկարագրությունԽմբագրել
Հարթակի վրա կանգնած մ․թ․ա․ 14-13-րդ դարերում գտնված առյուծի սնամեջ քանդակ է։ Վերջինիս գլուխը խոշոր է՝ պսակված թավ բաշով, ականջները փոքր են, ցցված։ Աչքերը խոշոր, դուրս պրծած, կենտրոնում՝ խորը փոսորակով նշված են ակնախոռոչները։ Քթանցնքներն ունեն կլոր անցքերի ձև։ Երախը՝ ատամնաշարով, բաց է։ Վերին ծնոտին թույլ ռելիեֆով ընդգծված է մորթին։ Իրանը կլոր է, սնամեջ՝ զարդարված երկշար եռանկյունի ծակոտիներով, ոտքերը մեկնած են առաջ։ Պոչը երկար է՝ ծայրում գալաված։ Կենդանու ֆիգուրան դրված է խարսաձև հիմքով պատվանդանի վրա[1][2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
- ↑ «Առյուծի արձանիկ - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2017-02-02 (չաշխատող հղում)
ԱղբյուրներԽմբագրել
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։