«Առաջին ժամադրությունը» (ռուս.՝ «Первое свидание»), 1960 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2]։

Առաջին ժամադրությունը
ռուս.՝ Первое свидание
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻսկրա Բաբիչ
ԴերակատարներԼիդիա Շապորենկո, Գեորգի Յումատով, Վալենտին Գրաչև, Աֆանասի Կոչետկով և Օլգա Մարկինա
ԵրաժշտությունԱլեքսեյ Մուրավլյով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն91 րոպե

Սյուժե խմբագրել

Արձակուրդի ժամանակ լինելով երիտասարդական ճամբարում և տեսնելով մի գեղեցիկ աղջկա՝ Ալեքսեյն իր ընկերոջ մոտ պարծենում է, որ ինքը գնում է իր առաջին ժամադրությանը, և որ նա կամուսնանա իր հետ։ Այնուհետև Ալեքսեյը հանդիպում է նույն աղջկա հետ, որի անունը Վալյա է։ Շուտով Ալյոշան ու Վալյան իսկապես ամուսնանում են, սակայն միմյանց վատ են ճանաչում։ Չնայած նրան, որ Վալյան հազվադեպ սիրալիր ու բարի աղջիկ է, նրանց միջև սկսվում են տարաձանություններ և վեճեր, որոնք հանգեցնում են նրանց բաժանմանը։ Շուտով մահանում է Վալյայի ծառայակից Տոնյան, որի երկու փոքր երեխաները մնում են առանց խնամակալի։ Վալյան սկսում է հոգ տանել նրանց մասին։ Եվ միայն այդ երեխաների հոգսերը նրան օգնում են մոռանալ իր անձնական ձախորդությունները, իսկ Ալյոշային՝ իսկապես ճանաչել և հասկանալ իր կնոջը։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Իսկրա Բաբիչ
  • Սցենարի հեղինակ՝ Տատյանա Սիտինա
  • Օպերատոր՝ Անտոնինա Էգինա
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Մուրավյովա
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Գարոլդ Ռեգիստան
  • Բեմադրող նկարիչներ՝ Առնոլդ Վայսֆելդ, Նիկոլայ Մարկին
  • Հագուստների նկարիչ՝ Լիդիա Նովի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել