Աջակցման խմբի անդամները միմյանց տրամադրում են տարբեր տեսակի՝ սովորաբար ոչ պրոֆեսիոնալ և ոչ նյութական, որոշակի ընդհանուր, սովորաբար դժվարակիր առանձնահատկություն ունեցող օգնություն։ Նույն խնդիրներն ունեցող անդամները կարող են հավաքվել՝ հաղթահարման ռազմավարություններ միմյանց հայտնելու, իրենց առավել հզոր զգալու և համայնքի պատկանելիության զգացում ունենալու համար։ Օգնությունը կարող է լինել համապատասխան տեղեկատվություն տրամադրելու և գնահատելու, անձնական փորձառությունները հասկանալու, այլոց փորձառությունների մասին լսելու և ընդունելու, կարեկցանքով փոխըմբռնման և սոցիալական ցանցերի ստեղծման ձևերով։ Աջակցման խումբը կարող է նաև աշխատել հանրությանը իրազեկելու կամ իրենց շահերի պաշտպանությամբ զբաղվելու համար։

Պատմությունը

խմբագրել

Պաշտոնական աջակցման խմբերը կարող են ժամանակակից երևույթ թվալ, բայց ինչ-որ առումներով դրանց շարքերում են ավանդական եղբայրությունները, օրինակ Մասոնականությունը, և կարող են հիմնվել (մեծ) ընտանիքներում (նախկինում) իրականացված որոշակի օժանդակ գործառույթների վրա։

Խմբերի այլ տեսակներ, որոնք ձևավորվել են աջակցելու խնդրի առաջացման պատճառները, ներառյալ պատճառները, որոնք վերբերելի չեն խմբի ստեղծողին, ավելի հաճախ կոչվում են շահերի խմբեր, շահագրգիռ խմբեր, լոբբի խմբեր, ճնշման խմբեր կամ խթանող խմբեր։ Արհմիությունները և մի շարք բնապահպանական խմբեր, օրինակ, շահագրգիռ խմբեր են։ Աջակցման խումբ տերմինը այս հոդվածում վերաբերում է միևնույն խմբին պատկանող մարդկանց աջակցությանը միմյանց։

Կապի պահպանում

խմբագրել

Աջակցման խմբերն իրենց անդամների միջև միջանձնային կապ են պահպանում տարբեր ձևերով։ Ավանդաբար, խմբերը անձամբ են հանդիպում, այնպիսի քանակով, որ թույլ կտա խոսակցական փոխազդեցություն։ Աջակցման խմբերը կապ են պահպանում նաև տպագիր տեղեկագրերի, հեռախոսային ցանցերի, ինտերնետային ֆորումների և փոստային ցուցակների միջոցով։ Որոշ աջակցման խմբեր բացառապես առցանց են գործում։

Որոշ աջակցման խմբերի անդամակցությունը պաշտոնապես վերահսկվում է՝ ընդունելության հատուկ պահանջներով և անդամավճարով։ Մյուս խմբերը «բաց» են և ցանկացած մարդու թույլ են տալիս մասնակցել, օրինակ, գովազդված հանդիպման կամ առցանց ֆորումի։

Կառավարում հասակակիցների կամ մասնագետների կողմից

խմբագրել

Ինքնօգնության աջակցման խումբը լիովին կազմակերպվում և ղեկավարվում է իր անդամների կողմից, որոնք սովորաբար կամավորներ են և ունեն անձնական փորձ խմբի ուշադրության կենտրոնում առկա թեմայի շուրջ։ Այս խմբերը նաև կոչվում են եղբայրություններ, հասակակիցների աջակցման խմբեր, հասարակական կազմակերպություններ, փոխօգնության խմբեր կամ փոխադարձ աջակցման ինքնօգնության խմբեր։ Առավել տարածված են 12-քայլ խմբերը, ինչպիսիք են «Անանուն հարբեցողները» կամ հոգեկան առողջության համար ինքնօգնության խմբերը։

Պրոֆեսիոնալ կերպով գործող աջակցման խմբերին առավելապես օգնում են խմբի անդամների խնդիրը չունեցող մասնագետները[1][2], օրինակ սոցիալական աշխատողները, հոգեբանները կամ հոգևորականները; Վարողը վերահսկում է քննարկումները և տրամադրում է այլ առաջնորդական ծառայություններ։ Նման պրոֆեսիոնալ կերպով գործող խմբերը հաճախ հանդիպում են ինստիտուցիոնալ միջավայրերում, այդ թվում՝ հիվանդանոցներում, թմրամիջոցների բուժման կենտրոններում և ուղղիչ հիմնարկներում։ Այս տեսակի աջակցման խմբերը կարող են գործել հատուկ ժամանակահատվածով, և երբեմն կարող է  հաճախումների անդամավճար գանձվել[1]։

Տեսակները

խմբագրել

Հիվանդության, ինքնության կամ նախատրամադրվածության դեպքում, օրինակ, աջակցման խումբը տրամադրում է տեղեկատվություն, հանդիսանում է փորձառությունների հաշվարկային պալատ և կարող է ծառայել որպես հանրային կապերի ձայն տուժած մարդկանց, այլ անդամների և նրանց ընտանիքների համար։ Ինտելեկտի բարձր գործակցով  կամ ԼԳԲՏ+ անհատների խմբերը, օրինակ, տարբերվում են իրենց ներառման սկզբունքներով կամ մեթոդներով կամ ձևերով, բայց երկուսն էլ մարդկանց կապում են ինքնության կամ նախնական տրամադրվածության հիմքով։

Ավելի ժամանակավոր մտահոգությունների համար, ինչպիսիք են կորստի կամ էպիզոդիկ բժշկական վիճակը, աջակցման խումբը կարող է ավելի շատ շեղվել դեպի օգնելու ներգրավվածներին՝ հաղթահարելու կամ առաջ մղելու իրենց վիճակը/փորձը։

Որոշ աջակցման խմբեր և պայմաններ, որոնց համար կարող են նմանատիպ խմբեր ձևավորվել, հետևյալն են՝  • Կախվածություն • ՁԻԱՀ

• Ալցհեյմերի հիվանդություն

• Անանուն հարբեցողներ

• Տագնապային խանգարումներ

• Ասպերգերի համախտանիշ

• Սահմանային անձնային խանգարում

• Կրծքով կերակրում

• Ուղեղի կաթված կամ ուղեղի վնասվածք

• Քաղցկեղ

• Ցերեկային ռիթմի խանգարումներ, օրինակ Հետաձգված քնի փուլի խանգարում,

Ոչ-24 տեսակի քնի ռիթմի խանգարումը

• Համակախվածություն

• Շաքարային դիաբետ

• Անանուն պարտապաններ

• Ընտանեկան բռնություն

• Սնման խանգարումներ

• Պաննիկուլիտ Վեբեր-Քրիստիան

• Էքս-գեյ խմբեր

• Թմրամոլների և հարբեցողների ընտանիքի անդամներ

• Ֆիբրոմիալգիա

• Անանուն խաղամոլներ

• Վիշտ

• Անպտղություն

• Աղիների բորբոքային հիվանդություն

• Հաստ աղիքի գրգռման համախտանիշ

•Հոգեկան առողջություն

• Հղիության վաղաժամկետ կորուստ

• Տրամադրության խանգարումներ

• Նարկոլեպսիա

• Պարկինսոնի հիվանդություն

• Տեղական ստերոիդների հեռացում

• Սեռական բռնության ենթարկված մարդիկ

• Քնի խանգարումներ

• Կակազություն

• Ինքնասպանության կանխարգելում

• Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ

Աջակցման առցանց խմբեր

խմբագրել

Առնվազն 1982 թվականից ի վեր Համացանցը տրամադրում է աջակցման խմբերի անցկացման վայր։ Քննարկելով առցանց ինքնօգնության աջակցման խմբերը որպես էլեկտրոնային թերապիայի նախադրյալ՝ Մարթա Այնսվորթը նշում է, որ «այս խմբերի կայուն հաջողությունը մեծապես հաստատել է համակարգչային միջնորդավորված հաղորդակցության ներուժը՝ թույլ տալով զգայուն անձնական հարցերի քննարկումը»[3]։

Գլխի և պարանոցի քաղցկեղով հիվանդների շրջանում աջակցման առցանց խմբերի արդյունավետության մի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ աջակցման առցանց խմբերում ավելի երկար մասնակցությունը հանգեցնում է առողջության հետ կապված կյանքի որակի բարելավվման[4]։

Դեռևս համապատասխան խմբեր գտնելը բարդ է

խմբագրել

Լոնդոնի համալսարանական քոլեջի մի հետազոտող ասում է, որ որակական գրացուցակների բացակայությունը և այն փաստը, որ շատ աջակցման խմբեր որոնման համակարգերի կողմից թվարկված չեն, կարող են բարդացնել համապատասխան խումբ գտնելու գործընթացը[5]։ Այնուամենայնիվ, նա նաև ասում է, որ բժշկական հանրությունը պետք է «հասկանա անձնական փորձառությունների օգտագործումը, այլ ոչ թե ապացույցների վրա հիմնված մոտեցումը... այս խմբերը նաև ազդում են այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ օգտագործում տեղեկատվությունը։ Նրանք կարող են մարդկանց սովորեցնել, թե ինչպես կարող են գտնել ու օգտագործել տեղեկատվություն։ Օրինակ՝ օգտվողները փոխանակում են և քննարկում վեբ կայքերը։

Աջակցման առցանց խումբ գտնելը դժվար չէ, բայց լավ խումբ գտնելն է  բարդ։ «Ի՞նչ Փնտրել Առցանց Աջակցման Որակյալ Խմբերում» հոդվածում Ջոն Մ. Գրոհոլը խորհուրդներ է տալիս առցանց խմբերը գնահատելու համար և ասում. « Առցանց աջակցման լավ խմբերում անդամները մնում են երկար ժամանակ այն բանից հետո, երբ նրանք ստանում են իրենց փնտրած աջակցությունը։ Նրանք մնում են խմբում, քանի որ ցանկանում են ուրիշներին տալ այն, ինչ իրենք են խմբում գտել։ Հոգեբանները սա անվանում են խմբի բարձր համախմբվածություն և սա խմբային նվաճումների գագաթնակետն է»[6]։

Առավելությունները և բարդությունները

խմբագրել

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել համացանցի կարևորությունը սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործում ՝ մասնավորապես առողջական քրոնիկ խնդիրներ ունեցող խմբերին[7]։ Հատկապես հազվագյուտ հիվանդությունների դեպքում, գիտելիքի փոխանակումից բացի, կարող է կարևոր լինել համայնքի և հասկացվածության զգացումը՝ հակառակ աշխարհագրական մեծ հեռավորություններին։

Աջակցման առցանց խմբերը, առցանց համայնքները նրանց համար, ովքեր տուժել են ընդհանուր խնդրից, տրամադրում են փոխադարձ աջակցություն և տեղեկատվություն՝ երկու հաճախ անբաժանելի հատկանիշներ։ Դրանք, ըստ Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Հենրի Փոթսի, « հիվանդների համար անտեսված ռեսուրս են»։ Մի շարք ուսումնասիրություններ են կատարվել հաղորդագրությունների բովանդակության շուրջ, մինչդեռ կարևորը անհատի վրա խմբում մասնակցության ազդեցությունն է։ Փոթսը դժգոհում է, որ այս խմբերի ուսումնասիրությունները հետ են մնացել, մասնավորապես այն խմբերի վերաբերյալ, որոնք ստեղծվել են հենց խնդիրներ ունեցող մարդկանց, այլ ոչ թե հետազոտողների և առողջապահության ոլորտի մասնագետների կողմից։ Օգտագործողների կողմից ստեղծված խմբերը կարող են տալ այնպիսի գործնական գիտելիք, որն առողջապահության մասնագետները հնարավոր է անտեսեն, և նրանք նաև ազդում են անհատների՝ տեղեկատվություն գտնելու, մեկնաբանելու և օգտագործելու ձևերի վրա[5]։

Աջակցման առցանց խմբերն ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք հայտնաբերվել են հետազոտական ​​ուսումնասիրությունների միջոցով։ Թեև աջակցման առցանց խմբի օգտատերերից չի պահանջվում անանուն լինել, Բայմի կողմից 2010 թվականին արված մի ուսումնասիրություն պարզում է, որ անանունությունը ձեռնտու է միայնակ կամ մտահոգ մարդկանց համար։ Սա չի վերաբերում որոշ մարդկանց, որոնք փնտրում են աջակցման խմբեր, քանի որ ոչ բոլորն են միայնակ և/կամ մտահոգ, բայց նրանց համար, ովքեր իրոք միայնակ են, աջակցման առցանց խմբերը հիանալի տարբերակ են, ուր մարդ կարող է անկեղծորեն արտահայտվելով հարմարավետ զգալ, քանի որ մյուս օգտվողները չգիտեն՝ ինքն ով է։

Ուոլթերն ու Բոյդը 2000 թվականին հետազոտություն են անցկացրել և գտել են ընդհանուր միտում, թե ինչու են աջակցման առցանց խմբերը մարդկանց գրավում։ Նախ, առցանց անդամների միջև սոցիալական հեռավորությունը նվազեցրել է ամոթը և հետազոտողները գնահատել են ավելի մեծ առցանց սոցիալական ցանցում առաջարկվող փորձաքննության ավելի մեծ շրջանակը։ Այնուհետև նրանք պարզել են, որ անանունությունը մեծացնում է անհատի վստահությունը՝ ուրիշներին աջակցություն ցուցաբերելու գործում,  և նվազեցնում է շփոթությունը։ Սոցիալական աջակցության կայքերի օգտատերերն ավելի հարմարավետ էին զգում, երբ կարողանում էին վերընթերցել և խմբագրել իրենց մեկնաբանությունները և քննարկման ֆորումի գրառումները նախքան դրանք ուղարկելը, և օրվա ցանկացած պահի կարող են կայք մուտք գործել։ Աջակցման առցանց խմբերի այս բնութագրերից ոչ մեկը չի ընձեռնվում անձամբ ​​աջակցման խումբ գնալիս։

Գյունթեր Էյզենբախի, Ջոն Փաուելի, Մարինա Էնգլեսակիսի, Կառլոս Ռիզոյի և Անիտա Սթերնի կողմից 2004 թ. անցկացված ուսումնասիրության ժամանակ հետազոտողները դժվարացել են եզրակացություններ անել հասակակիցների հետ առցանց աջակցման խմբերի արդյունավետության վերաբերյալ։ Աջակցման առցանց խմբերում մարդիկ պետք է  ունենան միմյանց աջակցելու ու օգնելու ցանկություն, և բազում անգամներ մասնակիցներն օգտվում են կայքերից, որպեսզի իրենք օգնություն ստանան կամ սահմանափակվում են որոշակի ենթախմբով։

Աջակցման առցանց խմբերի լրացուցիչ առավելություններից է այն, որ մասնակցությունն ասինխրոն է։ Այսինքն, հաղորդակցվելու համար անհրաժեշտ չէ, որ բոլոր մասնակիցները միաժամանակ մուտք գործեն ֆորում։ Փորձը կամ հարցը կարող է տեղադրվել, իսկ մյուսները կարող են պատասխանել հարցերին կամ մեկնաբանել գրառումները, երբ մուտք գործեն և համապատասխան պատասխան ստանան։ Այս հատկանիշը թույլ է տալիս մասնակցություն և զանգվածային հաղորդակցություն՝ առանց ժամանակային սահմանափակումների մասին անհանգստանալու։ Բացի այդ, կան 24-ժամյա զրույցի հարթակ և տարածքներ  օրվա կամ գիշերվա բոլոր ժամերին  կենտրոնացված զրույցների համար։ Սա օգտատերերին թույլ է տալիս ստանալ իրենց անհրաժեշտ աջակցությունը, երբ  դրա կարիքը ունեն՝ միաժամանակ աջակցման խմբին մնալով հարմարավետ և, եթե ցանկանում են, նաև անանուն։

Հոգեկան առողջություն

խմբագրել

Թեև հոգեկան առողջության հարցում աջակցման առցանց խմբերի արդյունավետության վերաբերյալ համեմատաբար քիչ հետազոտություններ են կատարվել[8], կան որոշ ապացույցներ, որ աջակցման առցանց խմբերը կարող են օգտակար լինել[9]։ Պատահականորեն վերահսկվող խոշոր փորձարկումները և՛ բացահայտել[10], և՛ չեն գտել որևէ դրական ազդեցություն[8]։

Հղումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 APA Dictionary of Psychology, 1st ed., Gary R. VandenBos, ed., Washington: American Psychological Association, 2007.
  2. Rosenstein, D. & Yopp, J. (2018). The Group: Seven Widowed Fathers Reimagine Life. Oxford University Press. ISBN 978-0-190-64956-2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Ainsworth, Martha. «E-Therapy: History and Survey». Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին.
  4. Algtewi, Eamar; Owens, Janine; Baker, Sarah R. (2017 թ․ ապրիլի 17). «Online support groups for head and neck cancer and health-related quality of life». Quality of Life Research. 26 (9): 2351–2362. doi:10.1007/s11136-017-1575-8. ISSN 0962-9343. PMC 5548849. PMID 28417218.
  5. 5,0 5,1 Potts HW. «Online support groups: An overlooked resource for patients» (PDF). He@LTH Information on the Internet. 44 (1): 6–8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ մարտի 9-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Potts 2005» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  6. Grohol, John M. (2004 թ․ մայիս). «What to Look for in Quality Online Support Groups». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին.
  7. Powell, John; Aileen Clarke (2002). «The WWW of the World Wide Web: Who, What, and Why?». Journal of Medical Internet Research. 4 (1): e4. doi:10.2196/jmir.4.1.e4. PMC 1761925. PMID 11956036.
  8. 8,0 8,1 Dean, J; Potts, HWW; Barker, C (2016). «Direction to an Internet Support Group Compared With Online Expressive Writing for People With Depression And Anxiety: A Randomized Trial». JMIR Mental Health. 3 (2): e12. doi:10.2196/mental.5133. PMC 4887661. PMID 27189142.
  9. Griffiths, KM; Calear, AL; Banfield, M (2009). «Systematic review on Internet Support Groups (ISGs) and depression (1): Do ISGs reduce depressive symptoms?». J Med Internet Res. 11 (3): e40. doi:10.2196/jmir.1270. PMC 2802256. PMID 19793719.
  10. Griffiths, KM; Mackinnon, AJ; Crisp, DA; Christensen, H; Bennett, K; Farrer, L (2012). «The effectiveness of an online support group for members of the community with depression: a randomised controlled trial». PLOS ONE. 7 (12): e53244. Bibcode:2012PLoSO...753244G. doi:10.1371/journal.pone.0053244. PMC 3532446. PMID 23285271.