Ապտակ, երգիծական֊քաղաքական ամսագիր։ Հնչակյան կուսակցության պաշտոնական հանդեսը։ Լույս է տեսել 1894-1897 թվականներին Աթենքում, ապա՝ Լոնդոնում։ Խմբագիրներ՝ Ավետիս Նազարբեկ, Պետրոս Մարիմյան[1]։

Ապտակ
Տեսակամսագիր
Լեզուարևմտահայերեն
ԽմբագիրԱվետիս Նազարբեկ, Պետրոս Մարիմյան
Հիմնադրվել է1894-1897
Հրատարակման վայրԱթենք, Լոնդոն
Հրատարակության պատմություն1894-1897
Լուծարվեցսեպտեմբեր 1897

ԳործունեությունԽմբագրել

Արծարծել է արևմտահայերի քաղաքական ազատագրության խնդիրները։ Դատապարտել է թուրքական կառավարության հայաջինջ քաղաքականությունը, քննադատել ազատագրական շարժումներին անտարբեր հայ հարուստներին ու կղերին։ Տպագրել է երգիծական բանաստեղծություններ, ֆելիետոններ, ծաղրանկարներ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 99, էջեր 99 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 511