Ապով, հայկական արական անուն։ Ապավ անվան տարբերակներից մեկն է։ Սկսվել է գործածվել 16-րդ դարի վերջերից[2]։

Ապով
Ապով
Տեսակարական անձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Ապով» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ապով, հիշված Նոր Բայազետի բերդի նոր գերեզմանատան մի խաչքարի վրա[3]։
  • Աբով Ա (Սև), թուրքերեն կոչվում էր Ղարա-Յուզբաշի։ Նիժից 7 ընտանիքով գաղթեց Ղարաբաղ և բնակվեց Թալիշ գյուղի մոտ։ Բռնեց մի խումբ հայտնի ավազակներ և հանձնեց Բարդայի խանին։ Այս քաջության համար խանից ստացավ Թալիշ գյուղը իբրև սեփականություն։ Մահացել է 1632 թվականին։ Որդին ու հաջորդն է Բեգլար Ա-ն, ումից սկսվում է Գյուլիստանի մելիքությունը[4]։
  • Աբով Բ (Կաղ), որդի Բեգլար Ա-ի և թոռ Աբով Ա-ի, մելիք Գյուլիստանի։ Աչքի էր ընկնում քաջությամբ, առևանգեց Գանձակի Մամադ խանի աղջկան և քրիստոնյա մկրտելով՝ ամուսնացավ նրա հետ։ Այս պատճառով պատերազմ սկսվեց Աբովի և Մամադ խանի միջև։ Աբովը մի քանի անգամ հաղթեց նրան։ Ծեր հասակում Մամադ խանը հաշտվեց Աբովի հետ, որովհետև ժառանգ չուներ, իր բոլոր գյուղերը և հարստությունը թողեց Աբովին։ Աբովը մահացել է 1728 թվականին[5]։
  • Աբով Գ, որդի մելիք Յուսուբի և եղբայր մելիք Բեգլար Բ-ի, ում մահից հետո ժառանգեց Գյուլիստանի մելիքությունը[6]։
  • Ապովջան, հիշված է 1389 թվականից ավելի ուշ գրված անթվական մի հիշատակարանում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 197 — 634 էջ։
  3. Սմբատեանց, Գեղարքունի, էջ 448, 1336 թ
  4. Րաֆֆի, Խամսայի մելիքություն, էջ 7-10
  5. Րաֆֆի, Խամսայի մելիքություն, էջ 11-12
  6. Րաֆֆի, անգ․՝ 243-257, 1808 թ
  7. Ձեռագիր, Ագուլիս, էջ 760, 1911 թ