Ապահովագրական վերահսկողություն

Արտաքին կամ փաստաթղթային վերահսկողությունը իրականացնում է բանկային վերահսկողության լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը, հիմնվելով ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների վրա։ Տեսչական հաշվետվությունների ներկայացման գործընթացը ենթադրում է հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումների ստացում դրանք ներկայացնող պատասխանատուների, ինչպես նաև վերլուծությունների արդյունքների քննարկումներ ապահովագրական ընկերության ղեկավարության հետ։ Բացի ԿԲ-ին ներկայացվող հաշվետվություններից բացի ապահովագրական ընկերությունները պետական այլ մարմիններին ներկայացնում են հարկային, վիճակագրական և այլ հաշվետվություններ։ Արտաքին վերահսկողության մեթոդաբանությունը հիմնված է կանխարգելիչ մեխանիզմների առաջացող խնդիրների վաղ բացահայտման ու ահազանգման վրա և նպատակ ունի կանխելու հնարավոր ճգնաժամային իրավիճակների բացահայտումը[1]։ Ի տարբերություն տեսչականի`արտաքին վերահսկողության արդյունավետությունը շահավետ է նվազ ծախսատարության առումով, միաժամանակ, այն ուղղակի կախվածության մեջ է ապահովագրական ընկերության կողմից ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունից և ապահովագրական ընկերության պատասխանատուների բարեխղճությունից։ Արտաքին վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության աղբյուր են հանդիսանում ոչ միայն ապահովագրական ընկերություններից ստացված հաշվետվություննրը, այլ նաև ապահովագրական ընկերության ծառայություններից օգտվողների ստացված տեղեկությունները։ Ապահովագրական ընկերությունների վերահսկողության կարևոր բաղադրիչ է հանդիսանում ապահովագրական ընկերությունների ներքին հսկողությունը։ Ներքին հuկողության համակարգը ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքի առումով նվազագույնը նախատեսում է`

  1. ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքի մանրամաuն նկարագիրը uխեմատիկ և/կամ տեքuտային ձևով,
  2. ապահովագրական ընկերության ստորաբաժանումների ու աշխատակիցների պատշաճ տարանջատված պարտականությունները։ Պարտականությունների տարանջատման ընթացքում նվազագույնը բացահայտվում ու վերահuկվում են շահերի բաշխման հնարավոր դեպքերն ու ոլորտները,
  3. ռիuկերի կառավարման առանձին ոլորտների համար պատաuխանատու անձանց,
  4. ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործարար գործընթացների նկարագիրը, որը ներառում է ապահովագրական ընկերության կողմից իրականացվող բոլոր առևտրային գործառնությունների և կառավարչական ընթացակարգերի մանրամասն նկարագիրª uխեմատիկ և/կամ տեքuտային ձևով։ Ընդ որում, ապահովագրական ընկերության առանձին գործընթացների և գործառնության իրականացումը և հաշվառումը (ներառյալ հետագա հսկողության (post control-ի) ձևով) uկզբից մինչև վերջ չի դրվում միայն մեկ կամ փոխկապակցված անձանց վրա։

Ներքին հuկողության համակարգը անձնակազմի կառավարման քաղաքականության (կադրային քաղաքականության) առումով նվազագույնը նախատեսում է.

  • աշխատակիցներին աշխատանքի ընդունելու և ազատելու կարգը,
  • աշխատակիցների վերապատրաuտման սկզբունքները,
  • աշխատակիցների վարձատրության, պարգևատրման կամ այլ ձևի նյութական խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու քաղաքականությունն ու կարգը,
  • աշխատակիցների պաշտոնների փոփոխման կարգը,
  • արձակուրդային քաղաքականության սկբունքները,
  • աշխատակիցների կատարած աշխատանքների գնահատման կարգը,
  • մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատատեղերի նկարագրությունը,
  • աշխատանքային էթիկայի կանոնները։

Ապահովագրական ընկերության բոլոր աշխատակիցները առնվազն տեղեկացվում են[2] իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ առնչվող ռիuկերի, Ներքին հuկողության համակարգում իրենց դերի, աշխատանքի վայրում և դրանից դուրu իրենց վարքագծին ներկայացվող պահանջների, իրենց կողմից թույլ տրված չարաշահումների, բացթողումների հետևանքների մասին։ Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ռիսկերի ստանձնման գործընթացի և սակագնային քաղաքականության (անդերռայթինգի գործընթաց) առումով նվազագույնը նախատեսում է.

  • ապահովագրական ընկերության նպատակային շուկաները, ապահովագրական պորտֆելի նպատակային (բենչմարք) կառուցվածքը,
  • ապահովագրական պորտֆելի բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքները, կենտրոնացումների սահմանաչափերը ըստ ապահովագրության դասերի և/կամ ենթադասերի, ապահովագրական ընկերության հայեցողությամբ նաև ըստ այլ չափանիշների,
  • ապահովագրական սակագների հաշվարկման, կիրառման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման կարգը,
  • ապահովագրության օբյեկտների փոխկապակցվածությունը որոշելու չափանիշները և ընթացակարգերը,
  • ապահովագրական ռիսկը գնահատելու համար հաճախորդներից պահանջվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,
  • ապահովագրության պայմանագրեր կնքելու, ապահովագրական ռիսկը գնահատելու և կոնկրետ ապահովագրական սակագին կիրառելու իրավասություն ունեցող անձանց, նրանց իրավունքներն ու պարտականությունները,
  • ապահովագրական ընկերության հետ կապված անձանց հետ ապահովագրության պայմանագրերի կնքման, սակագների կիրառման կարգը, սահմանաչափերը,
  • ապահովագրության պայմանագրերի հաշվառման, պահպանման (արխիվացման) ձևը, ժամկետները և ընթացակարգերը,
  • ապահովագրական ընկերության կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերի, կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում պահվող տեղեկատվության նվազագույն ցանկը։

Ապահովագրական ընկերությունների վերահսկողությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանի Ապահովագրության և ապահովագրական ընկերությունների մասին Հայաստանի օրենքի համաձայն ապահովագրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որը վերոնշյալ օրենքով սահմանված կարգով ստացել է ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա[3]։ Հայաստանում ապահովագրական ընկերությունների գործունեության վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Կենտրոնական Բանկը։ Ինչպես բանկային համակարգի վերահսկողության դեպքում, այնպես էլ ապահովագրական ընկերությունների վերահսկողության դեպքում առանձնացնում են վերահսկողության երկու հիմնական եղանակ`տեսչական(on-site) և արտաքին կամ փաստաթղթային (off-site) վերահսկողություն[4]։ Տեսչական ստուգումները իրականացվում են հենց ապահովագրական ընկերություններում և, որպես կանոն, այսիպիսի ստուգումների ժամանակ ստուգվում են ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ստուգվում է դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այս ստուգումները նպատակ են հետապնդում բացահայտելու ապահովագրական գործունեության օրենսդրական խախտումները։ Վերահսկողություն իրականացնելիս հաշվի են առնվում ապահովագրական ընկերությունների գործունեության եկամտաբերության/վնասաբերության աստիճանները, այսինքն`թե տվյալ ընկերությունը ինչքան է կարողանում ապահովագրավճարներ հավաքել։

Տեսչական ստուգումները հնարավորություն են տալիս բացահայտել ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը գնահատել ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգը։ Հայաստանի Կենտրոնական Բանկի Կանոնակարգ 3/04-ի[5] համաձայն ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը`

  • հաշվեկշիռ
  • հաշվետվություն ապահովագրության պայմանագրերի և ապահովագրավճարների մասին
  • հաշվետվություն հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ
  • հաշվետվություն ապահովագրական գումարների ու հատուցումների վերաբերյալ
  • հաշվետվություն ապահովագրական ընկերությունների ծառայություններից օգտվող իրավաբանական անձանց վերաբերյալ
  • հաշվետվություն կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ
  • հաշվետվություն ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ
  • հաշվետվություն վերաապահովագրության վերաբերյալ
  • հաշվետվություն ապահովագրական հայտերի վերաբերյալ
  • հաշվետվություն ապահովագրական սակագների վերաբերյալ

Արտաքին կամ փաստաթղթային վերահսկողությունը իրականացնում է բանկային վերահսկողության լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը, հիմնվելով ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների վրա։ Տեսչական հաշվետվությունների ներկայացման գործընթացը ենթադրում է հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումների ստացում դրանք ներկայացնող պատասխանատուների, ինչպես նաև վերլուծությունների արդյունքների քննարկումներ ապահովագրական ընկերության ղեկավարության հետ։ Բացի ԿԲ-ին ներկայացվող հաշվետվություններից բացի ապահովագրական ընկերությունները[6] պետական այլ մարմիններին ներկայացնում են հարկային, վիճակագրական և այլ հաշվետվություններ։ Արտաքին վերահսկողության մեթոդաբանությունը հիմնված է կանխարգելիչ մեխանիզմների առաջացող խնդիրների վաղ բացահայտման ու ահազանգման վրա և նպատակ ունի կանխելու հնարավոր ճգնաժամային իրավիճակների բացահայտումը։ Ի տարբերություն տեսչականի`արտաքին վերահսկողության արդյունավետությունը շահավետ է նվազ ծախսատարության առումով, միաժամանակ, այն ուղղակի կախվածության մեջ է ապահովագրական ընկերության կողմից ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունից և ապահովագրական ընկերության պատասխանատուների բարեխղճությունից։ Արտաքին վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության աղբյուր են հանդիսանում ոչ միայն ապահովագրական ընկերություններից ստացված հաշվետվություննրը, այլ նաև ապահովագրական ընկերության ծառայություններից օգտվողների ստացված տեղեկությունները։ Ապահովագրական ընկերությունների վերահսկողության կարևոր բաղադրիչ է հանդիսանում ապահովագրական ընկերությունների ներքին հսկողությունը։ Ներքին հuկողության համակարգը ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքի առումով նվազագույնը նախատեսում է.

  1. ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքի մանրամաuն նկարագիրը uխեմատիկ և/կամ տեքuտային ձևով,
  2. ապահովագրական ընկերության ստորաբաժանումների ու աշխատակիցների պատշաճ տարանջատված պարտականությունները։ Պարտականությունների տարանջատման ընթացքում նվազագույնը բացահայտվում ու վերահuկվում են շահերի բաշխման հնարավոր դեպքերն ու ոլորտները,
  3. ռիuկերի կառավարման առանձին ոլորտների համար պատաuխանատու անձանց,
  4. ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործարար գործընթացների նկարագիրը, որը ներառում է ապահովագրական ընկերության կողմից իրականացվող բոլոր առևտրային գործառնությունների և կառավարչական ընթացակարգերի մանրամասն նկարագիրª uխեմատիկ և/կամ տեքuտային ձևով։ Ընդ որում, ապահովագրական ընկերության առանձին գործընթացների և գործառնության իրականացումը և հաշվառումը (ներառյալ հետագա հսկողության (post control-ի) ձևով) uկզբից մինչև վերջ չի դրվում միայն մեկ կամ փոխկապակցված անձանց վրա։

Ներքին հuկողության համակարգը անձնակազմի կառավարման քաղաքականության (կադրային քաղաքականության) առումով նվազագույնը նախատեսում է.

  • աշխատակիցներին աշխատանքի ընդունելու և ազատելու կարգը,
  • աշխատակիցների վերապատրաuտման սկզբունքները,
  • աշխատակիցների վարձատրության, պարգևատրման կամ այլ ձևի նյութական խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու քաղաքականությունն ու կարգը,
  • աշխատակիցների պաշտոնների փոփոխման կարգը,
  • արձակուրդային քաղաքականության սկբունքները,
  • աշխատակիցների կատարած աշխատանքների գնահատման կարգը,
  • մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատատեղերի նկարագրությունը,
  • աշխատանքային էթիկայի կանոնները։

Ապահովագրական ընկերության բոլոր աշխատակիցները առնվազն տեղեկացվում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ առնչվող ռիuկերի, Ներքին հuկողության համակարգում իրենց դերի, աշխատանքի վայրում և դրանից դուրu իրենց վարքագծին ներկայացվող պահանջների, իրենց կողմից թույլ տրված չարաշահումների, բացթողումների հետևանքների մասին։ Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ռիսկերի ստանձնման գործընթացի և սակագնային քաղաքականության (անդերռայթինգի գործընթաց) առումով նվազագույնը նախատեսում է.

  1. ապահովագրական ընկերության նպատակային շուկաները, ապահովագրական պորտֆելի նպատակային (բենչմարք) կառուցվածքը,
  2. ապահովագրական պորտֆելի բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքները, կենտրոնացումների սահմանաչափերը ըստ ապահովագրության դասերի և/կամ ենթադասերի, ապահովագրական ընկերության հայեցողությամբ նաև ըստ այլ չափանիշների,
  3. ապահովագրական սակագների հաշվարկման, կիրառման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման կարգը,
  4. ապահովագրության օբյեկտների փոխկապակցվածությունը որոշելու չափանիշները և ընթացակարգերը,
  5. ապահովագրական ռիսկը գնահատելու համար հաճախորդներից պահանջվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,
  6. ապահովագրության պայմանագրեր կնքելու, ապահովագրական ռիսկը գնահատելու և կոնկրետ ապահովագրական սակագին կիրառելու իրավասություն ունեցող անձանց, նրանց իրավունքներն ու պարտականությունները,
  7. ապահովագրական ընկերության հետ կապված անձանց հետ ապահովագրության պայմանագրերի կնքման, սակագների կիրառման կարգը, սահմանաչափերը,
  8. ապահովագրության պայմանագրերի հաշվառման, պահպանման (արխիվացման) ձևը, ժամկետները և ընթացակարգերը,
  9. ապահովագրական ընկերության կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերի, կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում պահվող տեղեկատվության նվազագույն ցանկը։

Ներքին հսկողության համակարգը ապահովագրական հատուցումների գծով ներկայացված հայտերի (այսուհետ` նաև ապահովագրական հայտերի) կարգավորման գործընթացի առումով նվազագույնը նախատեսում է.[7]

  • ապահովագրական հայտերի ընդունման, գրանցման և հաշվառման կարգը,
  • ապահովագրական հայտերի կարգավորման, այդ թվում` ապահովագրական հատուցում վճարելու կամ այն մերժելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրման, ապահովագրական հատուցումների վճարման կարգը, ժամկետները, ինչպես նաև այդ գործընթացների նկատմամբ հսկողության իրականացման մեխանիզմները,
  • ապահովագրական հայտերի վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում պահվող տեղեկատվության նվազագույն ցանկը,
  • ապահովագրական հայտերը կարգավորող հանձնաժողովի կազմը, քանակը, հանձնաժողովի իրավասությունները և պարտականությունները, գործունեության կարգը, իսկ նման հանձնաժողովի բացակայության դեպքում ապահովագրական հայտերի կարգավորման համար պատասխանատու անձի/անձանց պարտականությունները և լիազորությունները
  • ապահովագրական հայտերի կարգավորման համար պահանջվող, ինչպես նաև հայտերի գործերում պահվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,
  • ապահովագրական ընկերության կողմից մերժված ապահովագրական հայտերի վերաբերյալ տեղեկատվության պահպանման և մերժումների հիմնավորվածության փաստաթղթավորման պահանջը,
  • ապահովագրական հայտերի գծով վնասի գնահատումն իրականացնող աշխատակիցների ընտրության և վերջիններիս աշխատանքի վերահսկման սկզբունքները,
  • վնասը գնահատող անկախ ընկերությունների ընտրության սկզբունքները և նրանց հետ համագործակցության կարգը։

Ապահովագրական ընկերության ներքին ընթացակարգերով նախատեսվում է, որ նախապես որոշված գումարը գերացանցող հայտերի գծով ապահովագրական ընկերության կողմից տրված եզրակացությունները վավերացվում են նաև համապատասխան իրավասու անձի/անձանց կողմից։

Ներքին հսկողության համակարգը տեխնիկական պահուստների առումով նվազագույնը նախատեսում է.[8]

  1. տեխնիկական պահուստների հաշվարկման, իրավական ակտերով չնախատեսված այլ տեխնիկական պահուստների ձևավորման անհրաժեշտության որոշման ներքին ընթացակարգերը,
  2. տեխնիկական պահուստների հաշվարկման մեթոդների ընտրության չափանիշները և մեթոդները (Հայաստանի կենտրոնական բանկի (այսուհետ Կենտրոնական բանկ) համապատասխան նորմատիվ իրավական ակտով նման ընտրության հնարավորություն նախատեսված լինելու դեպքում),
  3. տեխնիկական պահուստների հաշվարկման ժամանակ օգտագործվող տեղեկատվության հավաքագրման, պահպանման, արժանահավատության ստուգման ընթացակարգերը,
  4. տեխնիկական պահուստների հաշվարկման համար պատասխանատու անձանց, նրանց պարտականությունների շրջանակաները։

Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ընկերության կողմից վերաապահովագրության փոխանցած ռիսկերի առումով նվազագույնը նախատեսում է.

  1. վերաապահովագրության տարեկան ծրագրի կազմման ընթացակարգը, ժամկետները,
  2. վերաապահովագրության տարեկան ծրագրի մշակման համար պատասխանատու անձանց, նրանց պարտականությունների շրջանակները,
  3. վերաապահովագրության տարեկան ծրագրի հաշվարկների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, պահպանման կարգը, դրա համար պատասխանատու անձանց,
  4. վերաապահովագրությանն առնչվող ռիսկերի (այդ թվումª վարկային ռիսկ, արտարժութային ռիսկ, վերաապահովագրական ծածկույթի անբավարարության ռիսկ) բացահայտման, գնահատման և կանխարգելման ընթացակարգերը։

Ապահովագրության վերահսկողության նպատակադրումները կատարում են կոնկրետ երկրի իշխանությունները։ Ելնելով այդ փաստից՝ իրարից դրանք կարող են խիստ տարբերվել՝ նույնիսկ նույն երկրի գոյաբանության տարբեր ժամանակահատվածներում։ Սակայն կան ընդհանուր և համապարփակ խնդիրներ, որոնց լուծմանն էլ հիմնականում հանգում են ներքոշարադրյալ վերահսկողության նպատակները[9].  

  • արդար և թափանցիկ ապահովագրական շուկայի ձևավորում,  
  • շուկայի ֆինանսական կայունության ապահովում,  
  • ապահովադիրների շահերի պաշտպանություն,  
  • շուկայի վարվելակերպի կանոնների պահպանում,  
  • ապահովագրական հատուցումների տրամադրման ապահովում,
  • ֆինանսական խարդախությունների կանխում,  
  • շուկայի մասնակիցների կողմից օրենսդրության պահանջների կատարում,  
  • տնտեսության մասշտաբով ապահովագրության հիմնական գործառույթների ապահովում։

Ապահովագրության հիմնական գործառույթներն են՝  

  • վերարտադրության անխափան և անընդհատ գործունեության ապահովում,  
  • քաղաքացիների գույքային շահերի պաշտպանություն,  
  • տնտեսությունում այլընտրանքային ֆինանսական ռեսուրսների ձևավորում։

Այսպես, օրինակ, Մեծ Բրիտանիայում ֆինանսական ծառայությունները կարգավորող մարմնի իրականացրած վերահսկողության՝ օրենսդրությամբ ամրագրված նպատակները 4-ն են՝  

  • վստահելի և կայուն շուկայի ապահովում,  
  • հանրության տեղեկացվածություն,  
  • սպառողների շահերի պաշտպանություն,  
  • ֆինանսական հանցագործությունների նվազեցում2։

Համաշխարհային մակարդակով տարբեր երկրներում օգտագործվում են ապահովագրական ընկերությունների վերահսկողության տարբեր համակարգեր։ Նշենք դրանցից մի քանիսը`ամերիկյան CARAMELS, Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից կիրառվող ARROW[10], Հոլանդիայի ազգային բանկի կողմից կիրառվող FIRM[11]:

Ապահովագրական ընկերությունների վերահսկողության միջազգային փորձը խմբագրել

Թուրքիա խմբագրել

2007 թվականի հունիսի 3-ին ընդունված Թուրքիայի “Ապահովագրության մասին օրենք”-ի համաձայն, Թուրքիայում գործող ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների բոլոր ապահովագրական գործառնությունների, իրենց հատուկ օրենքների համաձայն ապահովագրական գործունեություն իրականացնող հաստատությունների, ապահովագրական և վերաապահովագրական միջնորդների, վնասների գնահատման գործունեության, ակտուար[12] ների և ապահովագրական ոլորտում գործող այլ անձանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ապահովագրական գործունեության վերահսկիչ խորհուրդը։ Ապահովագրական գործունեության վերահսկիչ խորհուրդը կազմված է նախագահից, ապահովագրական գործունեությունը վերահսկողներից, ապահովագրական գործունեությունը վերահսկող ակտուարներից և նրանց օգնականներից։ Այն նախարարությանը, որին առընթեր գործում է Ենթաքարտուղարությունը կամ Ենթաքարտուղարությանը սույն օրենքի ու ապահովագրական գործունեությունը, ապահովագրությունը և ապահովագրական ոլորտում գործող անձանց ու հաստատությունները կարգավորող այլ օրենքների դրույթներով վերապահված՝ ստուգումներ անցկացնելու, վերահսկելու, ուսումնասիրելու և հարցում անելու պարտականություններն ու իրավասություններն իրականացվում են ապահովագրական գործունեությունը վերահսկողների, ապահովագրական գործունեությունը վերահսկող ակտուարների և նրանց օգնականների կողմից։ Այդ օրենքի և ապահովագրական ոլորտը կարգավորող այլ օրենքների[13] դրույթների համաձայն ապահովագրական գործունեությունը վերահսկողները, ապահովագրական գործունեությունը վերահսկող ակտուարները և նրանց օգնականներն իրավունք ունեն ապահովագրական ու վերաապահովագրական ընկերություններից, նրանց հետ փոխկապակցված ընկերություններից, դուստր կազմակերպություններից, մասնաճյուղերից և ներկայացուցչական գրասենյակներից, այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանցից, այդ թվում՝ միջնորդներից և բանկերից, պահանջելու իրենց կողմից անհրաժեշտ համարվող տեղեկություններն ու ստուգելու նրանց բոլոր մատյանները, գրառումները և փաստաթղթերը։ Ապահովագրական գործունեությունը վերահսկողները, ապահովագրական գ[14] ործունեությունը վերահսկող ակտուարները և նրանց օգնականներն իրավասու են պահանջելու հիմնարկների տնօրենների խորհուրդների և վերստուգիչ խորհուրդների նիստերի արձանագրություններն ու այդ անձանց մոտ, հիմնարկներում և հաստատություններում ուսումնասիրություններ անցկացնել՝ սահմանված կարգին համապատասխան։

Լատվիա խմբագրել

Լատվիայում ապահովագրական ընկերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացվում է Ապահովագրական ընկերությունների մասին օրենքի համաձայն։ Այդ օրենքի 99 հոդվածի 1 կետի համաձայն վերահսկողությունը ապահովագրական ընկերությունների նկատմամբ իրականացվում է Ֆինանսական և Կապիտալի շուկայի կոմիտեի կողմից, որը պետք է վերահսկողություն իրականացնի ինչպես ապահովագրական ընկերությունների և նրանց մասնաճյուղերի նկատմամբ, այնպես էլ նրանց կողմից[15] առաջարկվող ծառարությունների նկատմամբ։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն Ֆինանսական և Կապիտալի Շուկայի Կոմիտեն իրավունք ունի ապահովագրական ընկերություններից ու նրանց մասնաճյուղերից պահանջել տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ճուղարյան, Ա (2007). Ապահովագրական գործ. Yerevan: ՀՊՏՀ.
  2. Կիրակոսյան, Կարեն (2011). Ապահովագրական գործ. Երևան: Կռունկ.
  3. «ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Arlis.am. 2018. Վերցված է 2018-ին.
  4. Гвозденко, Александр (2006). Страхование. Москва, Хлебников пер., д 7., стр. 2: Издательство Проспект. ISBN 5-482-00447-3.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  5. «Կանոնակարգ 3/04 «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները»». cba.am. Central Bank of Armenia. 2018. Վերցված է 2018-ին.
  6. Կիրակոսյան, Կարեն (2003). Ապահովագրական գործ. Երևան: Սարվարդ Հրատարակչություն.
  7. «Կանոնակարգ 3/10 «Ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները»». cba.am. Central Bank of Armenia. 2018. Վերցված է 2018-ին.
  8. «Կանոնակարգ 3/09 «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը»». cba.am. Central Bank of Armenia. 2018. Վերցված է 2018-ին.
  9. Шахов, Вячеслав (2009). Страхование. Москва: ЮНИТИ-ДАНА. ISBN 978-5-238-01464-7.
  10. Pryor, Louise (2018). «ARROW risk assessment framework». Վերցված է 2018-ին.
  11. Matthijs, Kok (2001). «Risk of flooding and insurance in The Netherlands». Researchgate, New York. Science Press 1-880132-54-0. Վերցված է 2018-ին.
  12. «Insurance and Reinsurance/ Turkey». International Competitve Legal Guides. International Competitve Legal Guides. 2018. Վերցված է 2018-ին.
  13. Guner Law Office (2009). «urkey: Insurance Law In Turkey». Վերցված է 2018-ին.
  14. SAKALLIOĞLU, Dilek (2017). «TURKISH INSURANCE MARKET OVERVIEW & STRUCTURE And COOPERATE GOVERNANCE AND INTERNAL SYSTEMS» (PDF). Վերցված է 2018-ին.
  15. Staff Country Reports. Washington D.C.: International Monetary Fund. 2002.