«Ապագա մանկավարժ», բուհական երկշաբաթաթերթ (մինչև 2008 թվականը՝ ամսաթերթ)։

Ապագա մանկավարժ

Նկարագրություն խմբագրել

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 2002 թվականից Վանաձորում։ Խմբագիր՝ Լևոն Սարգսյան։ Լուսաբանում է բուհի գիտակրթական, մշակութային, մարզային առօրյան, տպագրում է դասախոսների և ուսանողների հոդվածները, ներկայացնում է համալսարանի կերպարվեստի բաժնի շնորհալի սաների ստեղծագործությունները։

Անդրադառնում է նաև բուհի գիտխորհրդի ամենամսյա նիստերում քննարկվող հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։