Ապագայի վայրի աշխարհը (մուլտսերիալ)
«Ապագայի վայրի աշխարհը» (անգլ.՝ The Future Is Wild «Ապագայի վայրի աշխարհը» հեռուստաֆիլմի հիման վրա մուլտսերիալ՝ նկարահանված 2007 թ. ԱՄՆ-ում, 4 դեռահասների ճանապարհորդությունների մասին այն իրադարձությունների ժամանակ, որոնք նկարագրված են ֆիլմում։ Համաձայն մուլտսերիալի՝ 10.000 տարի անց կտիրի սառցի դարաշրջանը՝ մարդկությանը մահվամբ սպառնացող։ Գաղթելու վայրի հետախուզման համար Սի Ջին ռոբոտների խմբի հետ ժամանակի մեքենայով տեղափոխվում է 200 մլն տարի ապագա։ Ընկնելով նավակող` Սկվիբբին ռոբոտների խմբից դուրս է գալիս և աշխատեցնում ժամանակի մեքենան դեպի 21-րդ դար, ուր նրան են հանդիպում Իտանը, Լուիսը և Էմիլին։
Ապագայի վայրի աշխարհը | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և մանկական հեռուստատեսային սերիալ |
Հիմք | The Future Is Wild? |
Երկիր | ԱՄՆ և Կանադա |
Լեզու | անգլերեն[1] |
Հեռուստաալիք | Discovery Family? |
Եթերաշրջաններ | 1 |
Սերիաների քանակ | 26 |
Էկրաններին է | հուլիսի 5, 2008-ը |
Սյուժե
խմբագրելԷմիլին, Իտանը և Լուիսը ծանոթանում են ապագայից եկած մի աղջկա հետ` Սի Ջիի։ Նրանք իմանում են, որ 10.000 տարի անց մոլորակը կհայտնվի ոչնչացման եզրին և մարդկանց անհրաժեշտ կլինի գտնել նոր տուն հեռավոր ապագայում։ Խիզախ Սի Ջին մեկնում է վտանգավոր ճամփորդության, որպեսզի օգնի մարդկությանը։ Ընկերները որոշում են մեկնել նրա հետ` երազելով հասկանալ ապագայի աշխարհի բոլոր գաղտնիքները։
Սերիաների ցուցակ
խմբագրելՈրոշ դիպվածներում ցուցադրված է տեղի կենդանիների տեսակետները։
Անվանում | Եթեր դուրս գալու ամսաթիվ | Կենդանիներ | |
---|---|---|---|
1 | Էլեկտրական ձկնորս/ The Electric Fisherman | 2007թվ. հոկտեմբերի 13 | Էլեկտրական մարմիններ |
Նավը կորցնում է էներգիան և ընկնում 100 մլն տարի դեպի ապագա Բենգալյան ծոցում՝ անկումից գոյացնելով մարդկային դարաշրջանի հետ համեմատած 100 մետր ավելի ջուր։ | |||
2 | Թռչունների վտանգավոր զննում / Extreme Bird Watching | 2007 թվ. հոկտեմբերի 13 | Բզեզ-թռչուններ |
Մեքենան վայրէջք է կատարում Անտարկտիդայի անձրևային անտառներում։ Իտանի վրա են ընկնում գիշատիչ իշամեղուներ։ | |||
3 | Երկնային վերապրում/ Sky High Anxiety | 2007 թվ. հոկտեմբերի 20 | Կապույտ մրրկահավեր |
Մետեոզոդը հրվում է օդի մեջ չորսթևանի թռչունների հետ։ | |||
4 | Տորատոնյան բեռ / Toratonnage | 2007թվ. հոկտեմբերի 27 | Տորատոններ |
Ժամանակի մեքենան խրվում է կեղտի մեջ, և Լուիսը փորձում է վերանորոգել այն։ Այս ընթացքում խմբի մնացած մասը մեկնում է տաքության անհասկանալի աղբյուրը ուսումնասիրելու։ | |||
5 | Մտածել մասշտաբային / Think Big | 2007թվ. նոյեմբերի 3 | Տորատոններ |
Անձնակազմի պատճառով, տորատոն ընկավ և չկարողացավ բարձրանալ։ Լուիսը դառնում է «մայր» տորատոնի երեխաների համար։ | |||
6 | Սկվիբբոնը տեսնում է, Սկվիբբոնը անում /Squibbon See Squibbon Do | 2007թվ. նոյեմբերի 10 | Սկվոմպուսներ |
Սկվիբբին գողանում է տեմպորային կոմունիկատորի բանալին։ Դա պետք է վերադարձնել Սի Ջիի՝ հոր հետ միանալու կապի ցուցահերթը։ | |||
7 | Պոգլ՝ ոչ ընտաի կենդանի... առայժմ / A Poggle’s Not A Pet… Yet | 2007թվ. դեկտեմբերի 1 | Պոգլներ |
Էմիլին և Սի Ջին փորձում են բարելավել հարաբերությունները։ Հենց այդ ժամանակ Իտանը և Լուիսը զբաղվում էին սնոուբորդինգով։ | |||
8 | Վախեցիր ուրվականից / Phantom Fear | 2007թվ. դեկտեմբերի 15 | Ժայռային գլայդերներ |
Ժամանակի մեքենան սուզվում է օվկիանոսի մեջ և վերածվում է ստորջրյա մակույկի։ Սի Ջին այն փորձում էր բարձրացնել մակերես, բայց այն քաշվում է ծովային ուվականի շոշափուկների մեջ։ | |||
9 | Ապագան երկրի տակ / The Future Is Underground | 2008թվ. հունվարի 19 | Տերաբայթներ |
ժամանակի մեքենան տեղափոխվում է 200 մլն տարի ապագա Պանգեյ-2 - ի վրա և հայտնվում է անապատում։ Վայրէջքի ժամանակ արտահոսում է սառեցնեղ հեղուկ, իսկ ջուրը մնում է մեկ օր։ Լուիսը պակասեցնում է իր ուղեկիցներին, և նրանք մեկնում են տերաբայթների աշտարակ ջուր փնտրելու։ | |||
10 | Վստահիր քո խմբին / Be True To Your Crew | 2008թվ. փետրվարի 2 | — |
Խումբը պարզում է, որ Սի Ջին գաղտնի փորձում է վերանորոգել ռոբոտների խումբը։ Սի Ջին ընկերներին պատմում է, թե ինչպես է առաջին անգամ ծանոթացել նրանց հետ և պատմում է, որ ուզում է վերադառնալ տուն։ | |||
11 | Ժամանակի մեքենայի նշանը / Sign of the Timeflyer | 2008թվ. փետրվարի 16 | Բաբուկարներ |
Ժամանակի մեքենան անցկացնում է 5 մլն տարի Ամազոնում, որտեղ ճանապարհորդները դառնում են որս՝ երկումետրանոց թռչունների համար։ | |||
12 | Տուր դը Ֆրանս / De-Tour de France | 2008թվ. մարտի 1 | Շագրատներ |
Ժամանակի մեքենան կանգնում է Հյուսիսային Եվրոպայի սառույցների տեղում, որտեղ նախկինում եղել էր Փարիզը։ Երեխաները ցանկանում էին գտնել տիտանի ձուլվածք, որպեսզի նորոգեն նավի իրանը։ | |||
13 | Գիշերային շրջմոլիկներ / Night Crawlers | 2008թվ. մարտի 15 | Տերաբայթներ |
Սի Ջին փորձում էր վաստակել խմբի առաջնորդի ճանաչում։ Օդաքարային անձրևը առաջացնում է ավազային աղբորակ։ | |||
14 | Պանգեյա-2 - ի հաճելի տունը / Sweet Home Pangaea II | 2008 թվ. մարտի 29 | Սկվիբբոններ |
Ժամանակի մեքենան վայրէջք է կատարում սկվիբբոնների անտառում։ Երեխաները փորձում են Սկվիբբիին վերադարձնել վայրի բնության հմտություններին։ | |||
15 | Սակավաջրության ընկերներ / Shallow Pals | 2008 թվ. ապրիլի 5 | Ծովային սարդ-դեսանտավորներ |
Կարմիր ջրիմուռներից Սի Ջիի պատրաստած դոնդողը պարզվում է, որ սրտխառնիչ է։ Իտան, ով միակն էր, որ չէր փորձել դոնդողից, հայտնաբերում է առագաստանավ, որ մոտ էր օվկիանոսային ուրվականներին։ | |||
16 | Ծուղակ ծնողների համար / Parent Trap | 2008թվ. ապրիլի 12 | Անհիմն հրացայտող թռչուններ |
Սի Ջին անտարկտիդյան անտառներում ցանում է 100 մլն տարի խաչասերված բույսեր, բայց մարդկանց բացակայության պատճառով կորում են տերևներն ու պտուղները։ Սի Ջին և Լուիսը հաշվում էին մեղավոր Սկվիբբիին։ | |||
17 | Երկրի շուրջը 80 րոպեում / Around the World in Eighty Minutes | 2008թվ. ապրիլի 19 | — |
Լուիսը գեոկեշինգ խաղի համար պահել էր 4 բեռնարկղ։ Նա չգիտեր, որ դրանք արել էր թունավոր նյութերից։ Անձնակազմը պետք է գտներ բոլոր 100 մլն տարիների բեռնարկղները 80 րոպեում։ | |||
18 | Կապիկների ուղեղները / Monkey Brains | 2007թվ. ապրիլի 26 | Կարակիլլերներ |
Սի Ջին, որպեսզի ապացուցի Իտանին, որ նա խուլիգան է, հագցնում է գոլոգրաֆիկական սաղավարտ և միանում է կապիկներին:Այն բանից հետո, ինչ սաղավարտը կտցահարում է գիշատիչ թռչունը, նա փաստորեն իրեն համարում էր կապիկ։ Բացի նրանից, որ պետք էր հասցնել միացնել էներգակուտակիչ սարքը, մինչ նրա պայթելը, նաև անջատելու գաղտնաբառը գիտեր միայն Սի Ջին։ | |||
19 | Լողը սլիկրիբոնների հետ / Swimming with Slickribbons | 2008թվ. մայիսի 10 | Սլիկրիբբոններ |
Ժամանակի մեքենան ծածկվել էր փոշով՝ հաճախ բարձրացող մառախուղների պատճառով։ Որպեսզի լվանան նավը և երևան հանեն վնասվածքը, խումբը որոշում է երկրի տակից հանել ջուր։ | |||
20 | Սարսափելի անվտանգություն / Scared Safe | 2008թվ. մայիսի 10 | Կետ ձկան օլուշներ |
Երբ երեխաները հավաքել էին սառույցի կտորները, սառցադաշտը, որի վրա գտնվում էր ժամանակի մեքենան, սկսեց կոտրվել։ Իտանը և Լուիսը կարողացան նավը փրկել վթարից, բայց և այնպես Սի Ջին շարունակում էր վերապահովագրել և պաշտպանել խումբը։ | |||
21 | Թվում է՝ նա հսկա է / He Might Be Giant | 2008թվ. մայիսի 24 | Մեգասկվիդներ |
Ժամանակի մեքենայի կողքոով անցնող մեգասկվիդը վերջինիս վրա նետեց ծառ։ Որպեսզի այն բարձրացնեին, անհրաժեշտ էր մեծացնել Իտանին։ | |||
22 | Ուրվական նավի վրա՞ / A Ghost in the Machine? | 2008թվ. մայիսի 31 | — |
Բոլոր հետազոտված տարածքներից միայն մեկն էր հարմար մարդու կյանքի համար՝ անտարկտիկական անտառը։ Միակ թերությունը գիշատչ իշամեղուն է։ Ճանապարհորդների առաջադրանքն է շրջապատի համար ստեղծել անվտանգ ռեպելլենտ։ | |||
23 | Ինչպես բուժել մեգասկվիդի դողէրոցքը / Cure For The Common Megasquid Cold | 2008թվ. հունիսի 7 | Անտառային ֆլիշներ |
Մրսած մեգասկվիդը փռշտաց՝ Լուիսի վրա ջրցողելով լորձունք։ Լուիսը վախենում էր, որ ինքն արդեն հիվանդ է։ Սկվիբբին օգնում է անտառային ֆլիշին և շուտով ժամանակի մեքենայի նավակող է թռչում նրանց երամը։ | |||
24 | Սկվիբբոնների թագուհին, մաս 1 / Queen of the Squibbons: Part I | 2008թվ. հունիսի 21 | Սկվիբբոններ |
Խումբը իմանում է հարյուրավոր տարիների էլեկտրամագնիսական ազդակի աղբյուրը, որը իրենց վայրէջքից հետո էր հայտնվել։ Նրանք հեռանում են՝ թողնելով Էմիլիին միլիոնավոր տարիներում։ Այդ ժամանակ Էլեկտրոմագնիտային դարձիչը շարքից հանում է ժամանակի մեքենայի սիստեմը։ | |||
25 | Սկվիբբոնների թագուհին, մաս 2 / Queen of the Squibbons: Part II | 2008թվ. հունիսի 28 | Սկվիբբոններ |
Ճանապարհորդները ցանկանում են մեկնել հյուսիսային անտառներ՝ միլիոնավոր տարիներ ապագա, որտեղ մոռացել էին Էմիլիին, բայց վնասված համակարգչի պատճառով դա հեշտ չէր անել։ Սի Ջիի հայրը գովում է երեխաներին՝ խոստովանելով, որ նրանցից ստացվել էր համակարգված խումբ։ | |||
26 | Ձյունային որսորդ օտար երկրում / Snowstalker in a Strange Land | 2008թվ. հուլիսի 5 | — |
Տապակած ձկան հոտը գրավում է ձյունային որսորդի ժամանակի մեքենայում։ Ընտրածից պարզ էր, որ նա հայտնվում է տաք կլիմայում բաբուկարների և կարակիլլերների խմբի հետ։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)