Աշտարակի ջրանցք, ջրանցք ՀՀ Արագածոտնի մարզում։ Կառուցվել է 7-րդ դարում։ Սկիզբ է առնում Գեղարոտ գետից։ Երկարությունը 10 կմ է, ջրթողունակությունը՝ 5 մ³/վ։ Ջրառը կատարվում է պատվարային եղանակով։ Ջրանցքի վրա կառուցված են 25 ջրատեխնիկական կառույցներ։ Ոռոգում է մարզի հողատարածքները[1]։

Աշտարակի ջրանցք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 142 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։