Աշուրդաի, հնագույն քաղաք։ Հավանաբար գտնվում էր Հայկական լեռնաշխարհում, Աշուրդաի համանուն երկրում, հիշատակվում է աորեստանյան արձանագրություններում։ 735 թվականին (մ.թ.ա.) ասորեստանցիների հարձակումներին վերաբերվող արձանագրություններում ասվում է, որ Աշուրդաին գտնվել է Նալ լեռան ստորոտում։ Հիշատակվում է նաև որպես բերդ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 302 — 992 էջ։