Աշոտ Մուրադյան (լուսանկարիչ)

հայ լուսանկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մուրադյան (այլ կիրառումներ)

Աշոտ Միհրանի Մուրադյան (մարտի 27, 1963(1963-03-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ։

Աշոտ Մուրադյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1963(1963-03-27)[1] (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1990)
Մասնագիտությունլուսանկարիչ

Կենսագրություն

խմբագրել

Աշոտ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին, Երևանում։

Լուսանկարչական գործունեությունը սկսել է 1980-ականների կեսերին։ Կարճ ժամանակահատված աշխատել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում։ 1990 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո բաժինը։ 1990-ական թվականներին լուսանկարչություն է դասավանդել Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում։ Հետագայում հիմնել է «Կոլլաժ» հրատարակչությունը։ 1980-ականներից Մուրադյանը թղթակցել է Հայաստանյան տարբեր պարբերականներին և թերթերին։ Մուրադյանի աշխատանքներն առանձնանում են ծանրակշիռ սիմվոլիզմով, ձգտում են դեպի ցայտուն արտաքին էֆեկտներ[2]։

Հայաստանի անկախացումից հետո զբաղվել է վավերագրական աշխատանքներով՝ ներկայացնելով Արցախյան պատերազմը ներկայացնող լուսանկարների շարքը, որը 2016 թվականին հրատարակվել է «Ճանապարհ դեպի հաղթանակ» խորագրով ֆոտոգրքում։

Ֆոտոգրքեր

խմբագրել
  • «Արմենիա», Երևան։ Կոլլաժ ՍՊԸ, 2016։
  • «Սյունիք»
  • «Տավուշը»
  • «Ճանապարհ դեպի հաղթանակ», Երևան։ Կոլլաժ, 2016[3]։
  • «Արցախ», Երևան։ Կոլլաժ, 2016

Ցուցահանդեսներ

խմբագրել
  • «Շուշիից Շուշի»[4]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՇՈՏ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. AuroSystem (2016 թ․ մայիսի 28). «Մենք կարողացանք հաղթել առանց հաց, առանց վառելիք, առանց զենք». ՀՐԱՊԱՐԱԿ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  4. «Արցախը՝ լուսանկարիչ Աշոտ Մուրադյանի աչքերով». Նորություններ Արցախից aparaj.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.

Գրականություն

խմբագրել
  • Մուրադյան, Աշոտ։ Ճանապարհ դեպի հաղթանակ, Կոլաժ, Երևան, 2016։
  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։

Արտաքին հղումներ

խմբագրել