Աշոտ Կարապետյան (ազատամարտիկ)
Աշոտ Սուրենի Կարապետյան (հունվարի 6, 1957, Ջրառատ, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2021), ազատամարտիկ, Հայոց ազգային բանակի Հրազդանի ջոկատի հիմնադիր-հրամանատար։
Աշոտ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1957 |
Ծննդավայր | Ջրառատ, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 25, 2021 (64 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1957 թվականի հունվարի 6-ին՝ Հրազդանի շրջանի Ջրառատ-Ռնդամալ գյուղում (այժմ՝ Ջրառատ թաղամաս)։
Սովորել է Ավ․ Իսահակյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին զբաղվել է ակրոբատիկա և բռնցքամարտ մարզաձևերով։
1975-1977 թվականներին զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Նովոսիբիրսկ քաղաքում։
1978 թվականին անցել է աշխատանքի Հրազդանմաշ գործարանում որպես խառատ։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Մարտական ուղի
խմբագրելՀայոց ազգային բանակի Հրազդանի ջոկատի հիմնադիր-հրամանատար։
1989 թվականից մասնակցել է Հայաստանի սահմանամերձ Վայքի, Արարատի, Նոյեմբերյանի և Վարդենիսի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։
1990 թվականի սեպտեմբերից ԼՂԻՄ-ի ինքնապաշտպանական ջոկատների կազմում մասնակցել է Արցախի տարածքային ամբողջականության համար մղված մարտական գործողություններին։
Մասնավորապես՝ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի, Գետաշենի ենթաշրջանի, Ստեփանակերտի Կրկժան թաղամասի, Փառուղ գյուղի, Ասկերանի շրջանի Մալիբեյլու և Ղուշչուլար գյուղերի, Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ և Ջանյաթաղ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։
Ակտիվորեն մասնակցել է Շուշիի ազատագրմանը՝ թշնամու կողմից Լաչին-Զառիսլու-Շուշի ուղղությամբ հարձակման կասեցման և հետ շպրտման մարտական գործողությանը։
Մասնակցել է նաև Մարտակերտի շրջանի Կարմիրավան-Ջրաբերդ-դաշտ․կայան Մարտակերտ տեղամասի պահպանությանը։
Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար», «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտություն» մեդալներով, «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, և «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նվիրյալները. Աշոտ Կարապետյան». www.1tv.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.