Աշոտ Ծատուրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ծատուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Արտավազդի Ծատուրյան (մայիսի 12, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ուրոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2000)։
Ծնվել է | մայիսի 12, 1955 (68 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, ուրոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն խմբագրել
1978 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1981-1986 թվականներին աշխատել է Վորոնեժի մարզի Բոբրովի քաղաքական հիվանդանոցում, 1987-1993 թվականներին՝ Երևանի Ուռուցքաբանության գիտական կենտրոնում, 1993-2003 թվականներին՝ «Շտապ օգնություն» ԳԲԿ-ի բաժանմունքի վարիչ։ 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Աղիքային նոր միզապարկի ձևավորում միզապարկի հեռացումից հետո» թեմայով։ 2003-2004 թվականներին եղել է «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ ուրոլոգիական ծառայության ղեկավար, 2004 թվականից՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ բաժանմունքի վարիչ[1]։
Գործունեություն խմբագրել
Աշխատանքները վերաբերում են ուրոլոգիական հիվանդությունների բուժման մեթոդի մշակմանը։ 60 գիտական աշխատանքների հեղինակ է։
Անդամակցություն խմբագրել
- Եվրոպական ուրոլոգների ասոցիացիայի անդամ
- Ռուսաստանի ուրոլոգների ասոցիացիայի անդամ
- Միջազգային սեքսուալ գիտական միության անդամ
- Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի անդամ[2]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Ուրոլոգներ, Ծատուրյան Աշոտ Արտավազդի