Բացել գլխավոր ցանկը

Աշխարհի պետությունների դասակարգում

Աշխարհի պետությունների դասակարգում, աշխարհի պետությունների բաժանումն է որոշակի խմբերի՝ ըստ նրանց ընդհանուր հատկանիշների և տարբեր ցուցանիշների։ Դա արվում է պետություններն ավելի հեշտ ուսումնասիրելու նպատակով։ Դասակարգման ցուցանիշները բաժանվում են երկու խոշոր խմբերի՝ քանակական և որակական։ Քանակական ցուցանիշներն են․

  1. պետության տարածքի մեծությունը
  2. բնակչության թիվը։

Որակական ցուցանիշներն են․

  1. պետության կառավարման ձևը,
  2. վարչատարածքային բաժանումը,
  3. աշխարհագրական դիրքը,
  4. սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը[1],[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մ․ Մանասյան, Տնտեսական աշխարհագրություն, 2008
  2. Լ․ Վալեսյան, Քաղաքական աշխարհագրություն, 2006