Նոր համաշխարհային հասարակարգ

Նոր Համաշխարհային Հասարակարգ, տերմին, որը օգտագործվում է դավադրությունների տեսության կողմնակիցների կողմից, առ այն, որ ներկայումս աշխարհում ձևավորվում է ընդհատակյա համաշխարհային կառավարություն[1][2][3][4][5]։

ԱՄՆ մեկ դոլարանոց թղթադրամի վրա Novus ordo seclorum

Ընդհանուր առմամբ դավադրության տեսութունների կողմնակիցները համարում են «Նոր Համաշխարհային Հասարակարգ»-ը ստվերային կառավարություն, որը բաղկացած է «Եվրոպական սև արիստոկրատներից», խոշորագույն բանկիրներից, ամենաազդեցիկ թագավորական ընտանիքներից, աշխարհի մեծահարուստ կլաններից, տարբեր բնագավառների մեծագույն կորպորացիաների ղեկավարներից, որոշ քաղաքական և ուժային գործիչներից, այսինքն՝ աշխարհի վերնախավից, որը ձգտում է գլոբալիզացիայի միջոցով հասնել ամբողջ աշխարհի կառավարմանը և վերահսկմանը ընդհուպ մինչև առանձին անհատականությունների աստիճանի, ինչը կփոխարինի ինքնիշխան ազգային պետություններին, և վերջ կդնի ազգային գաղափարախոսությունների համապարփակ քարոզչությանը, ինչը դիտվում է որպես պատմության տրամաբանական ավարտ։ Շատ պատմական և ժամանակակից ազդեցիկ գործիչներ համարվում են այդ դավադիրների խմբի մասնակիցներ, ովքեր իրականացնում են իրենց մտադրությունները կեղծ կազմակերպություններով, աշխարհում կատարվող քաղաքական և տնտեսական իրադարձություններին ազդելու համար։ Ինչպիսիք են, ազգային և միջազգային մակարդակների վիճելի տնտեսագիտական միջոցառումների անցկացման գործում համակարգային ճգնաժամը, համաշխարհային արքայության հասնելու համար։ Նման կազմակերպություններից են՝ «Հռոմի ակումբը», «Բիլդերբերգյան խումբը», «Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը», «Միջազգային հարաբերությունների խորհուրդը», որոնք մի շարք հրապարակախոսներ միավորում են «300-ների կոմիտե» անվան տակ[1][2][3][4][5]։

Ազդեցություն խմբագրել

«Աշխարհի նոր դասավորության» ստեղծման գաղափարը ավանդական է համարվում սոցիալական ֆուտուրիզմի ժանրում գրականության, երաժշտության և խաղերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել