Անֆիսա Վլադիմիրովնա Վիստինգաուզեն (սեպտեմբերի 27, 1999(1999-09-27)[1], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։ Մինչև 2011 թվականը կրել է Մեդվեդևա ազգանունը։

Անֆիսա Վիստինգաուզեն
Ծնվել է1999 թվականին սեպտեմբերի 27
ԾննդավայրՄոսկվա
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
IMDbID ID 3999580

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 27-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի թիվ 648 դպրոցը։ Մանուկ հասակից հաճախում է երաժշտական դպրոցի՝ ֆորտեպիանոյի և վոկալի խմբակները։ Մասնակցել է պատանի երաժիշտների բազմապիսի մրցույթների։ Հաճախում է նաև ժամանակակից պարի «Վորտեքս» ստուդիան։ Զբաղվում է ձիասպորտով և լողով, սիրում է քշել անվաչմուշկներ, չմուշկներ և դահուկներ[2]։

2005-2010 թվականներին նկարահանված ֆիլմերում նշվել է, որպես Անֆիսա Մեդվեդևա, սակայն սկսած 2011 թվականից՝ Անֆիսա Վիստինգաուզեն։

Անֆիսա Վիստինգաուզենի դեպյուտը տեղի է ունեցել 2010 թվականին Գոշի Կուցենկոյի մասնակցությամբ՝ «Փոխհատուցում» դրամայում։ Այդ ֆիլմում նա կատարել է գլխավոր հերոսի աղջկա՝ Նադիայի դերը, ում գողանում են խորթ քույրերը փրկագնի համար։ Ֆիլմը ցուցադրվել է «Առաջին ալիք»-ով։ 2005 թվականից սկսած Անֆիսան նկարահանվում էր էպիզոդային դերեր՝ «Երալաշ» ֆիլմում։ Հայտնիությունը հյուր է եկել Անֆիսային սկսած 2012 թվականից, երբ նկարահանվում էր Սվետլանա Իվանովնայի «Հեքիաթ գոյություն ունի» ընկերության «Փակ դպրոց» սերիալում։ Անֆիսան մարմնավորում էր տասներեքամյա մի աղջկա, ով սովորում էր «Լոգոս» դպրոց-պանսիոնում։ 2010-2013 թվականներին Անֆիսա Վիստինգաուզենը խաղացել է պատանի Լուիզայի դերը՝ «ZORRO» և «Երաժշտության ձայներ» մյուզիքլում։ 2016 թվականից նկարահանվում է «Կղզի» ֆիլմում՝ մարմնավորելով Նադիայի դերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Ֆիլմի անվանում Դեր
2005 Авантюристка, кэт Կետ
2007 Երջանիկ ենք միասին Սվետա Բուկինա
2007 Մատնաչափիկ Ժուկ
2008 Защита против էպիզոդ
2008 Կինը ուզում է իմանալ էպիզոդ
2008 Անջատեք լույսը Էպիզոդ
2009 Սավվա Մոռոզով Էպիզոդ
2009 Գնչուհիներ Ռաիսա
2010 Մոսկվայի հավաքարարը Էպիզոդ
2010 Կոմպենսացիա Նադյա
2010 Եղիր իմ կինը Ալիկա
2012 Հեքիաթ գոյություն ունի Դաշա
2012 Սամարա Քրիստինե, Վեռայի աղջիկը
2012 Փակ դպրոց Լիլիա Սկվորցովա
2012 Հրեշտակ կամ Սատանա Սատանա Ագնեսա
2012 Գարանան շունչը Ժենյա Նեստերովա
2012 Սառցե թագուհու գաղտնիքը Փոքրիկ ավազակ
2012 Բժիշկ Զայցեվայի օրագիրը 2 էպիզոդ
2013 Հրեշտակ կամ Սատանա Ագնեսա
2013 Մետրո Քսյուշա
2013 Ժամանակավոր պիոներ Լենա Կարասյովա
2015 Ժամանակավոր պիոներ 2 Լենա Կարասյովա
2016 Կղզի Հույսն

Թատրոնի դերեր խմբագրել

  • 2010-2011 - Մյուզիքլ «ZORRO» - պատանի Լուիզա
  • 2011-2012 - Մյուզիքլ «Երաժշտության ձայներ» - պատանի Լուիզա

Մրցանակ խմբագրել

  • 2015 թվականի հուլիսի 10-ին «Կարմիր առագաստներ» XXI կինոփառատոնում ստացել է մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել