Անտոն Օրեխ (ռուս.՝ Антон Орехъ, իսկական անունը` Անդրեյ Կրավչենկո, մայիսի 14, 1972(1972-05-14), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող, հայտնի է «Эхо Москвы» և «Детское радио» ռադիոկայաններում իր կատարած աշխատանքներով։

Անտոն Օրեխ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1972(1972-05-14) (51 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1994)
Մասնագիտությունլրագրող և ռադիոհաղորդավար
ԱշխատավայրՄոսկվայի արձագանքը
Ծնողներհայր՝ Leonid Kravchenko?
 Anton Orekh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խորհրդային հայրենական աշխատակցի` պետական հեռուստառադիոընկերության նախկին նախագահ Լեոնիդ Կրավչենկոյի որդին է[1]։

1994 թվականին[2] ավարտել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը[3]։ Եղել է «Табель о рангах», «Реплика», «Радиодетали», «Русский бомбардир» հաղորդումների հաղորդավարը։ Ուրբաթ գիշերը «Эхо Москвы» ռադիոկայանով վարում է «Один» ռադիոհաղորդման երեքժամյա եթերը, որտեղ անցկացրել է հարյուրից ավելի հաղորդումներ` նվիրված Վլադիմիր Վիսոցկու գործունեությանը։ Եթեր զանգահարած պրանկերների սիրելի զոհն է` բոլոր զանգերին տված իր հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Ըստ Անտոնի խոստովանության` իր սիրելի զանգը պրանկերի զանգն է, որը տևել է մոտ 5 րոպե, որտեղ զանգահարող խուլիգանը պատմել է ձկնորսության ժամանակ իր դեպի Պրիպյատ կատարած ճանապարհորդության մասին մի երկար պատմություն։ Պրանկերը պատմել է հսկայական լոքոների մասին, իսկ զանգի վերջում հայհոյել է։ Այդ ժամանակվանից ի վեր Անտոնը հաճախ է հիշատակում այդ նույն զանգը` նշելով, որ «Ոչ ոք չի համեմատվի Պրիպյատի լոքոների սիրահարի հետ»։

«Հատուկ տառ» տեղեկատվական պորտալում վարում է իր սեփական սյունակը[4]։ «Ежедневный журнал» կայքի մեկնաբանն է[5]։ «Պուտինը պետք է հեռանա» նախագծի կողմնակիցներից մեկն է[6]։

2013 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր Վասիլի Ուտկինի և Միխայիլ Շացի հետ «Голеностоп-шоу» ալիքում վարել է «Նաշ Ֆուտբոլ» հաղորդումը[7]։

Օրեխի մեկնաբանություններն ու հայտարարությունները երբեմն բավականին սուր են, դրանք հաճախ են մեջբերում բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդ թվում և` արտասահմանյան[8][9][10][11][12]։

Անտոն Օրեխի հոդվածները պարբերաբար հրապարակվում են «The other Russia» անկախ լրատվական պորտալում[13]. Բրիտանական The Independent պարբերականը Անտոն Օրեխին անվանում է «հայտնի առաջադեմ լրագրող»[14]։

Անտոն Օրեխի ամենահայտնի հրապարակումներից կարելի է անվանել «երկնագույն պարեկությունը»[15], որը պատմում է ուղղափառ ակտիվիստների կողմից Մոսկվայի փողոցներում համասեռամոլների հանդիպման վայրերի հնարավոր հսկման մասին, ինչպես նաև` «Պարոնայք, դուք գազաններ եք» հոդվածը, որը պատմում է ոստիկաններին սպանած հանցախմբին ձերբակալելու մասին[16]։ 2009 թվականի դեկտեմբերին «Ռուսաց լեզվի զարգացման կենտրոնի» կողմից անցկացված «Տարվա խոսք» մրցույթի ժամանակ [17] Օրեխի բառախաղը երրորդ տեղն Է զբաղեցրել «Արտահայտություն-2009» անվանակարգում։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացել է «Эхо Москвы» ռադիոկայանի լրագրողուհի Իրինա Մերկուլովայի հետ[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Медиаменеджер перестройки — Русская жизнь
  2. «Наш дом на Моховой» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. Вероника Боде. «Все свободны. Журналист, обозреватель радио «Эхо Москвы» Антон Орехъ». Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Антон Орех». Информационный портал «Особая буква». 22 июля 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «Хиддинк – за Италию, Лапорта – за Каталонию». Радиостанция «Свобода». 4 января 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  6. Антон Орех (06 августа 2010). «Рында, нах!». Путин должен уйти. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Допародировались! Теленеделя с Александром МЕЛЬМАНОМ». Московский комсомолец. 2013 թ․ նոյեմբերի 7.
  8. Michael Schwirtz (2 марта 2009). «Putin's Party Wins Regional Elections» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  9. Cathy Young (5 мая 2010). «Behind Mother Russia's Outrage Over Adoption Case» (անգլերեն). RealClearPolitics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  10. Peter Baker. «Which Way Did It Go?» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  11. Mansur Mirovalev (5 декабря 2008). «Putin names Cabinet, bringing loyalists from Kremlin» (անգլերեն). USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  12. Paul Goble. «US Planning to Treat Russia as It did the USSR, Moscow Commentator Says» (անգլերեն). Georgian Daily. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  13. Anton Orekh (8 мая 2008). «Putin or Medvedev: Who Will Lead?» (անգլերեն). The Other Russia.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  14. Shaun Walker (8 октября 2009). «Grandson sues newspaper for Stalin 'libel'» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  15. Антон Орехъ. «Голубой патруль». Научный Атеизм. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  16. Антон Орехъ (11 июня 2010). «Господа, вы звери». EJ.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  17. ««Антикризисный», «зомбоящик», «медвепутия»». журнал «Русский репортёр». 16 декабря 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.
  18. «Антон Орехъ , обозреватель радиостанции "Эхо Москвы"». Официальный сайт радиостанции «Эхо Москвы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 22-ին.