Անտոն Մակուրին
Անտոն Յուրևիչ Մակուրին (ռուս.՝ Антон Юрьевич Макурин, դեկտեմբերի 12, 1994[1], Տոմսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ։ Խաղացել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Անտոն Յուրևիչ Մակուրին | ||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 12, 1994[1] (29 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Տոմսկ, Ռուսաստան | ||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
«Տոմ» ակումբի սան է։ 2013/14 մրցաշրջանում խաղացել է Տոմսկի ակումբի երիտասարդական կազմում։ 2014/15 մրցաշրջանում ընդգրկվել է «Տոմ-2» ֆարմ-ակումբի հայտացուցակում, խաղացել է ՊՖԼ առաջնությունում։ Այդ մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 24 խաղում աչքի է ընկել երեք խփած գոլերով։ 2015/16 մրցաշրջանը նույնպես անցկացրել է «Տոմ-2» ակումբում, որտեղ 23 խաղում խփել է 4 գոլ։ 2015 թվականի հուլիսի 11-ին ՖԱԼ առաջնության՝ «Սպարտակ-2» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը «Տոմ» ակումբի հիմնական կազմում՝ հանդիպման վերջում փոխարինելով Կիրիլ Պոգրեբնյակին։
2016/17 թվականի մրցաշրջանն սկսել է «Տոմ» ակումբի երիտասարդական կազմում, սակայն ձմռանը տեղափոխվել է թիմի հիմնական կազմ այն բանից հետո, երբ ֆինանսական մեծ խնդիրների պատճառով ակումբից հեռացել են մեծ թվով խաղացողներ։ 2017 թվականի մարտի 11-ին նա կատարել է իր նորամուտը ՌՖՊԼ-ում՝ դուրս գալով փոխարինման ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում։ 2017 թվականի հունիսի 22-ին երկու տարով երկարաձգել է Տոմսկի ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը[2]։ Հիմնական կազմում առաջին գոլը խփել է 2017 թվականի նոյեմբերի 12-ին՝ գրավելով «Ավանգարդ» ակումբի դարպասը։
Անձնական կյանք խմբագրել
2019 թվականի հունվարի 10-ին ամուսնացել է Դարյայի հետ[3]։
Ակումբային վիճակագրություն խմբագրել
- 2019 թվականի հունիսի 2-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
→ Տոմ-2 | ՊՖԼ | 2014/15 | 24 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 3 |
2015/16 | 23 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 4 | ||
Ընդհանուր | 47 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 47 | 7 | ||
Տոմ | ՖԱԼ առաջնություն | 2015/16 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Պրեմիեր լիգա | 2016/17 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
ՖԱԼ | 2017/18 | 32 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 1 | |
2018/19 | 19 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 21 | 1 | ||
Ընդհանուր | 58 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 62 | 2 | ||
Ամբողջ կարիերա | 105 | 9 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 109 | 9 |
Ձեռքբերումներ խմբագրել
«Տոմ»
- ՖԱԼ առաջնության բրոնզե մեդալակիր – 2018/2019
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Антон Макурин продлил контракт с "Томью"» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Поздравляем с Днем Свадьбы!» (ռուսերեն). Официальный сайт ФК «Томь». 2019 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2019-08-05 Wayback Machine «Տոմ» ակումբի պաշտոնական կայքում (ռուս.)