Անտոն Միրոնի Խաչիկյան  (մայիսի 28, 1943(1943-05-28), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս իրավաբան, Ռուսաստանի Դաշնության Գերագույն արբիտրաժային դատարանի նախկին դատավոր[1]։

Անտոն Խաչիկյան
Ծնվել էմայիսի 28, 1943(1943-05-28) (80 տարեկան)
ԾննդավայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունդատավոր
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Անտոն Խաչիկյանը ծնվել է 1943 թվականի մայիսի 28-ին, Կրասնոդար քաղաքում։ 1980 թվականին գերազանցությամբ ավարտել է Համամիութենական իրավաբանական ինստիտուտը (հեռակա)։ Իրավաբանական մասնագիտությամբ իր գործունեությունը սկսել է 1982 թվականին։ 1990-1992 թվականներին եղել է ՌԽՖՍՀ պետական արբիտրաժի պետական արբիտր։

Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի 1992 թվականի ապրիլի 2-ի թիվ 2643-1 որոշմամբ նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն արբիտրաժային դատարանի դատավոր։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Ունի դատավորի բարձրագույն որակավորման դաս։
  • Ունի գերատեսչական մրցանակ․ նրան շնորհվել է «Դատական համակարգի պատվավոր աշխատող» կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Хачикян Антон Миронович». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.