Անտոնիո Անդուար Արրոյո (մայիսի 5, 1978(1978-05-05), Սյուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), պարալիմպիկ մարզիկ Իսպանիայից, որը հիմնականում մրցում է F46 վազքուղու և դաշտային միջոցառումներին։ 

Անտոնիո Անդուար Արրոյո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 5, 1978(1978-05-05) (45 տարեկան)
Ծննդավայր՝Սյուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա

Կենսագրություն խմբագրել

Անտոնիոն ծնվել է 1978 թվականի մայիսի 5-ին Իսպանիայի Սյուդադ Ռեալ քաղաքում։ Նա ունի ֆիզիկական հաշմանդամություն, հաշմանդամություն, որը ազդում է մեկ ձեռքի և մեկ ոտքի վրա։ Նրա հաշմանդամությունը այնպիսին է, որ երբ նա քայլում է, շատ ժամանակ դուք չեք ասի, որ նա հաշմանդամ է։

Երբ նա 20 տարեկան էր, Անդուարը մոտոցիկլետով դժբախտ պատահարի մասնակից է դառնում, որի պատճառով նա մեկ տարի գամվում է սայլակին[1]։ Մոտոցիկլային վթարից վերականգնումը պահանջում էր 15 վիրահատություն ձեռքի վրա և 11-ը՝ ոտքի վրա։ 2012 թվականին նա ապրում էր Կամպելյոյում, Ալիկանտե[2], և պրոֆեսիոնալ մարզիկ էր։ Երբ նա դեռ չէր զբաղվում սպորտով, նա աշխատում է իր ընտանեկան բիզնեսում որպես սննդագետ, որը ճկունություն է հաղորդում վերապատրաստման ժամանակացույցին[3][4]։

Մարզական կարիերա խմբագրել

Անդուարը F46 մրցակից է[5]։ Նա սկսել է ատլետիկայով զբաղվել 16 տարեկան հասակից։

Անդուարը մրցել էՆոր Զելանդիայի Քրայսչըրչ քաղաքում անցկացված 2011 թվականի IPC-ի Ատլետիկայի աշխարհի առաջնությունում, որտեղ նա F46 թռիչքի մրցաշարում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2012 թվականին նա ստացել է ատլետների համար նախատեսված ADO 6,000 եվրո կրթաթոշակ և 2500 եվրո կրթաթոշակ`որպես մարզիչ[6]։ Հայրենի քաղաքում ֆինանսական աջակցության բացակայությունը բերեց 2012 թվականին այլ վայրում  հանդես գալուն։ Հաշվի առնելով այդ իրավիճակը, նա խոսեց քաղաքային խորհրդի առաջ `բողոքելով տեղական ռեսուրսների բացակայությունից[7]։ Նա մասնակցել է 2012 թվականին Լոնդոնում անցկացվող Ամառային Պարալիմպիկ խաղերին, որտեղ նա զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը F46 եռակի թռիչքի մրցաշարում[8][9]։ Նրա եզրափակչի թռիչքը մրցաշրջանի լավագույն հեռավորությունն էր։ Նա իսպանացի երկու մասնակիցներից մեկն էր Սյուդադ Ռեալից, ով մրցում էր Լոնդոնում։ Լոնդոնյան խաղերից վերադառնալուց հետո իր հայրենի քաղաքի քաղաքապետարանում նրա պատվին արարողություն է տեղի ունեցել։ Դրան մասնակցել էր նաև քաղաքապետը[10]։

2013 թվականի հուլիսին Անտոնիոն մասնակցել էր նաև 2013 թվականի IPC Ատլետիկայի Աշխարհի Առաջնությանը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «El triunfo de la voluntad, billete para las Paraolimpiadas 2012 | Alicante» (իսպաներեն). Spain: elmundo.es. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  2. «El membrillato Antonio Andujar debuta mañana en las Paralimpiadas de Londres» (իսպաներեն). Spain: Membrilla.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  3. David Blay / Londres (2012 թ․ սեպտեմբերի 2). «Antonio Andújar: caerse en una moto, levantarse en Londres 2012» (իսպաներեն). Spain: Grada360.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  4. «Antonio Andújar, lejos de la medalla en el triple salto» (իսպաներեն). Spain: Lanzadigital. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  5. «Antonio Andujar Arroyo Of Spain Competes In The... Fotografía de noticias | Getty Images España | 151115974» (իսպաներեն). Spain: Gettyimages.es. 2012 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Becas A Entrenadores Del Plan Adop 2012» (PDF) (Spanish). Madrid, Spain. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «El atleta Antonio Andujar denuncia el poco interés del Ayuntamiento de El Campello en materia de deporte - El Campello - Alicante - La illeta (19-04-2011) - Costa Comunicaciones» (իսպաներեն). Spain: Elraspeig.com. 2011 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  8. «Biografías» (Spanish). Spain: Comité Paralímpico Español. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Antonio Andujar concluye octavo su participación en los Juegos Paralímpicos de Londres» (իսպաներեն). Spain: Membrilla.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  10. «El Campello homenajea al atleta Antonio Andújar - Informacion.es» (իսպաներեն). Spain: Diarioinformacion.com. 2012 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  11. «Antonio Andújar y José Martínez Morote competirán en Francia en el Mundial de Atletismo Paralímpico | El Pueblo de Albacete diario digital» (իսպաներեն). Spain: Elpueblodealbacete.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.