Անտիսեպտիկան (հուն․՝ άντί-դեմ, հակա[1]), բուժկանխարգելիչ միջոցառումների համալիր ՝ ուղղված մանրէների ոչնչացմանը վերքի և ամբողջ օրգանիզմի մեջ։ Տարբերվում են մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական անտիսեպտիկա։ Հաճախ նրանք զուգակցում են խառը անտիսեպտիկա[2]։

Մեխանիկական անտիսեպտիկա

խմբագրել
 
էթանոլ ֊ անտիսեպտիկա

Վերքի միջից մանրէների հիմնական սննդային միջավայր հանդիսացող վարակի ենթարկված և ոչ կենսունակ հյուսվածքների մեխանիկական հեռացման եղանակը համարվում է մեխանիկական անտիսեպտիկա։ Տարբերվում են մեխանիկական անտիսեպտիկայի հետևյալ ձևերը․

  • Վերքի հարդարում կատարվում է առաջին օգնություն ցույց տալիս բոլոր վիրակապությունների ժամանակ։ Այս դեպքում գործիքների օգնությամբ կամ մանրեազերծ անտիսեպտիկ լուծույթով լվանալու ճանապարհով հեռացնում են օտար մարմինները, պոկված և ազատորեն վերքի մեջ ընկած հյուսվածքները։ Վերքի շուրջը մաշկը մշակվում է անտիսեպտիկ լուծույթով և դրվում է մանրթազերծ վիրակապ։
  • Վերքի առաջնային վիրաբուժական մշակում ։

Բացահայտված է, որ վիրավորվելուց հետո առաջիկա ժամերին (6-12 ժամ) մանրէները դեռևս գտնվում են վնասված հյուսվածքների սահմաններում և միայն հետագայում տարածվում են ավշային ուղիներով առողջ հյուսվածքների վրա։ Ուստի վնասվածքից հետո առաջիկա 6-12 ժամ անհրաժեշտ է կատարել վերքի եզրերի, պատերի և հատակի հատում հեռացում առողջ հյուսվածքների սահմանում։ Այսպիսով ՝ վերքի միջից հեռանում են թարախածին մանրէները և ոչ կենսունակ հյուսվածքները։ Հատելուց հետո փոխում են գործիքներն ու ձեռնոցները և կատարում են արյունահոսության դադարեցում և դրվում են առաջնային կարեր։

  • Վերքի երկրորդական վիրաբուժական մշակում

Կատարվում է ավելի ուշ ժամանակ, երբ վերքը մաքրվում է թարախից և մեռուկացած հյուսվածքներից և հատավորվում է։ Վերջինիս մասնակիորեն հատում, հեռացնում են և դրվում են երկրորդային կարեր։

Ֆիզիկական անտիսեպտիկա

խմբագրել

Ֆիզիկական անտիսեպտիկայի հիմնական խնդիրն է ապահովել վերքի արտադրության լավ հոսք։ Սրա համար կիրառվում են հիդրոսկոպիկ վիրակապական նյութեր ՝ թանզիֆե տամպոններ, դրենաժներ։ Սակայն վերքի արտադրությունն արագորեն խցանում է թանզիֆի մազանոթները և արդեն 5-6 ժամ անց դադարում է կատարել արտածծող գործունեությունը։ Արտածծող հատկությունը երկարացնելու համար վիրակապական նյութերը թրջում են նատրիումի քլորիդի 10% ֊անոց հիպերտոնիկ լուծույթով, որը հնարավորություն է տալիս փոխել վիրակապը 12 ժամ անց։

Դրենաժները կարող են լինել ռետինե, պլաստմասսայից պատրաստված խողովակների ձևով և ռետինե երիզից։ Դրենաժները մտցված վերքի, թարախային խոռոչի մեջ նպաստում են արտահոսքի լավացմանը։ Ֆիզիկական անտիսեպտիկայի ժամանակակից մեթոդներին պատկանում են․

  • բարձր էներգետիկ (վիրաբուժական) լազերի կիրառումը ՝ չափավոր ցրված ֆոկուսով լազերի ճառագայթումը գոլորշիացնում է քայքայված հյուսվածքները, թարախը։ Այսպիսի մշակումից հետո վերքը դառնում է մանրէազերծ, ծածկված այրվածքային կեղևով, որի պոկվել ընկնելուց հետո լավանում է առանց թարախակալման,
  • ուլտրաձայնի կիրառումը ՝ ձայնը 20 կՀց հաճախականությունից բարձր ցուցաբերում է բարձր հաճախության հարվածային ալիքների ոչնչացնող ներգործություն մանրեների վրա,
  • ֆիզիոթերապետիկ պրոցեդուրաների կիրառում ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթահարում, ուլտրաբարձր հաճախություն, էլեկտրաֆորեզ և այլն,
  • արտամարմնային դետոքսիկացիայի կիրառում ՝ հեմոսորբցիա, լիմֆոսորբցիա, պլազմոֆերեզ, այս դեպքում օրգանիզմից հեռացվում են թույները, մանրէները, քայքայման արգասիքները։

Քիմիական անտիսեպտիկա

խմբագրել

Քիմիական անտիսեպտիկան հիմնված է քիմիական նյութերի կիրառման վրա, որոնք ցուցաբերում են բակտերիոցիդ և բակտերիոստատիկ ներգործություն։ Նրանց կիրառումը կարող է լինել տեղային և ընդհանուր։

Տեղային կիրառումը վերքի վրա անտիսեպտիկ նյութով ներծծված վիրակապի դնելն է, վերքի լվանալը անտիսեպտիկ լուծույթով, վերքին ցանելը քիմիական անտիսեպտիկը, վերքի մեջ մտցնել տամպոնը ներծծված քիմիական անտիսեպտիկով (ֆուրացիլինի 1։ 5000 լուծույթ), վերջույթի կամ ամբողջ մարմնի տեղավորումը անտիսեպտիկ լուծույթով (կալիումի պերմանգանատի 0, 1 % լուծույթ) վաննայի մեջ, անտիսեպտիկի ներմուծելը խոռոչի մեջ դրենաժի միջով (0, 1 % ռիվանոլի լուծույթ և այլն) ։

Ընդհանուր կիրառումը սուլֆանիլամիդների, նիտրոֆուրանների ներքին կամ պարենտերալային ընդունումն է, որոնք ներթափանցում են արյան մեջ և ցուցաբերում են ընդհանուր ներգործություն ամբողջ օրգանիզմի վրա։

Կենսաբանական անտիսեպտիկա

խմբագրել

Անտիսեպտիկայի այս տեսակի ժամանակ մանրէների ոչնչացման կամ նրանց համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կիրառվում են կենսաբանական նյութեր։ Մեկ կենսաբանական նյութը անմիջապես ներգործում է մանրէների վրա, մյուսը բարձրացնում է հիվանդի պաշտպանական ուժերը, երրորդը, ներգործելով ախտահարված հյուսվածքների վրա, նպաստում է վերքի մաքրմանը ՝ դրանով իսկ վերացնելով բարենպաստ պայմանները մանրէների բազմացման համար։ Օրգանիզմի ընդհանուր իմունոկենսաբանական ուժերը բարձրացնող կենսաբանական նյութերի քանակը շատ է։ Սա արյան բաղադրամասերն են ՝ ստեղծելով ակտիվ կամ պասիվ իմունիտետ վարակի հանդեպ։ Հակամանրէային ազդեցությամբ կենսաբանական նյութերի թվում անտիբիոտիկներն ամենամեծ տարածումն ունեն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Liddell, Henry George; Scott, Robert. «ἀντί». A Greek-English Lexicon. Perseus perseus.tufts.edu.
  2. McDonnell, Gerald; Russell, A. Denver (January 1999). «Antiseptics and Disinfectants: Activity, Action, and Resistance». Clinical Microbiology Reviews. 12: 147–79. PMC 88911. PMID 9880479.

Գրականություն

խմբագրել
  • Гостищев В. К. Общая хирургия. — «ГЭОТАР-Медиа», 2006.
  • Харкевич Д. А. Фармакология. — «ГЭОТАР-Медицина», 2000.
  • Ռոստոմ Արևյան ֊֊ Քույրական գործը վիրաբուժությունում, Երևան, Զանգակ -97, 2009

Արտաքին հղումներ

խմբագրել